Ածխածնային արտանետումների նվազեցում և աջակցություն Շիրակի և Լոռու մարզերի թվով 7 սոցիալական կենտրոններին

Ծրագրի տևողությունը` 01.11.2019- 31.12.2024 (երկարացված ժամկետով) Ծրագրի իրականացման վայրը` Շիրակի և Լոռու մարզեր   Ծրագրի թիրախ խմբերը Ծրագրի գլխավոր թիրախային խումբը Հայկական Կարիտասի ընթացիկ ծրագրերի շահառուներն են․ միայնակ տարեցներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, առողջական խնդիրներ ունեցող սոցիալապես անապահով անձիք, ծանր իրավիճակներում հայտնված երեխաներ և դեռահասներ, չգազաֆիկացված համայնքների բնակիչներ: Ծրագրի նպատակը     Ծրագրիի նպատակն է կրճատել ածխածնային արտանետումները Շիրակի և Լոռու մարզերում՝ արևային էներգիայի կիրառման և էներգաարդյունավետությանն ուղղված համապարփակ միջոցառումների միջոցով:

Հասանելի գեղագիտական կրթություն Հայաստանի գյուղական համայնքներում

Ծրագրի տևողությունը՝ 05.06.2022-31.07.2023 Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Բայանդուր եւ Երազգավորս համայնքներ Շահառուների թիվը՝ 100 երեխա Թիրախ խումբ՝ 8-ից15 տարեկան երեխաներ   Ծրագրի Նպատակ՝ Ծրագրի թիրախ սահմանամերձ համայնքներում ապահովել 8-ից 15 տարեկան երեխաների սոցիալականացումը եւ տրավմաների հաղթահարումը գեղագիտական կրթության եւ արտ-թերապիայի միջոցով։   Ծրագրի խնդիրներ՝ Թիրախ համայնքներում գեղագիտական կրթության եւ արտ-թերապիայի հասանելիության ապահովում 8-ից 15 տարեկան երեխաների համար Ներառող միջավայրի ստեղծում Մշակութային հաստատություններ այցելելու հնարավորության ընձեռնում  

«ԱՐԱՄԱԶԴ․ սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացման» ծրագիր

Ծրագրի տեւողություն` 2022-2025թ․ Գործընկերներ` Միջոլորտային համագործակցության ցանց, ՏԻՄ, ՔՀԿ, ՓՄՁ, ՄԿՈՒ, ՄՍԾ ներկայացուցիչներ, ակտիվ երիտասարդներ Վայր` ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզեր   Նպատակը Նպաստել ՀՀ Գեղարքունիքի (Վարդենիս), Լոռու (Ալավերդի), Շիրակի (Անի) մարզերի սահմանամերձ միավորված համայնքերի բնակչության շրջանում սոցիալական տնտեսության և աշխատունակության խթանմանը: Նկարագրությունը «ԱՐԱՄԱԶԴ. ՍՏԶԶ» ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու ակտիվացմանն ուղղված ծրագիր է, որը իրականացվելու է 2022-2025թթ․-ի ընթացքում: Ծրագրի գործողությունները նպատակաուղղված են խթանելու տնտեսական և քաղաքացիական զարգացման գործընթացները, նպաստելու սոցիալական պատասխանատվության մակարդակի բարձրացմանը, աջակցելու բնակչության ներուժի հզորացմանը, տեղական առաջնորդների առաջխաղացմանը,

CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում

«CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի նպատակն է. մեծացնել Ախուրյան խոշորացված համայնքի կարողությունները և կայունությունը՝ իր զարգացումն առաջ տանելու համար։ Ծրագրի տեւողությունը` 23.01.2023-23.01.2026   Ծրագրի խնդիրներն են՝ Ամրապնդել Ախուրյան համայնքի կարողությունները և հանձնառությունը՝ առաջնորդելու իր զարգացումը շարունակական ուսուցման, տեղական առաջնահերթությունների բացահայտման և դրանց արձագանքման միջոցով: Ընդլայնել Ախուրյան համայնքի որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների ներգրավվածությունը և վերահսկողությունը՝ բնակավայրերի մոբիլիզացման միջոցով, համալրելով վերջիններս մասնակցային որոշումների կայացման և մոնիտորինգի գործիքներով:  

Առողջության առաջնային պահպանման կենտրոն

Ծրագրի տեւողությունը` 01.04.2023 – շարունակական. Շահառուների թիվը` 1.300 Վայրը` Գյումրի, Շիրակի մարզ   Նպատակը` Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչներին հասանելի է որակյալ և մատչելի առաջնային բուժօգնություն և հոգեբանական ծառայություններ:  Խնդիրները` Շիրակի մարզի Գյումրի քաղաքի անապահով խավերի առողջության առաջնային պահպանման և հոգեբանական ծառայությունը բարելավվել է. Ընդլայնվել են Առողջության Առաջնային Պահպանման  կենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունները կանխարգելման, կրթության և հոգեբանական աջակցության ոլորտում: Մեր թիրախային խմբերը հետևյալն են. Խոցելի և անապահով մարդիկ – 1300 Հղի կանայք – 32 Ծրագիրը թիրախավորելու է 4 խումբ 8 ամսվա ընթացքում: