30Jun
Հունիսի 30-ը «Հայկական Կարիտաս»-ի համար առանձնահատուկ օր էր: «Հայկական Կարիտաս» հիմնադիր եւ խորհրդի անդամ Զվարթ Նաջարյանը պարգեւատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:
Տիկին Նաջարյանի ջանքերն ու նվիրումը գնահատելու համար ՀՀ սփյուռքի նախարարությունը ընդունելություն էր կազմակերպել ի պատիվ տեր և տիկին Նաջարյանների՝ պարգեւատրելով նաև հայտնի լրագրող պարոն Նաջարյանին, որի ներդրումը նորանկախ Հայաստանում խիստ բարձր է գնահատվում: ՀՀ պաշտպանության նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց այս տարիների ընթացքում Նաջարյանների կատարած աշխատանքը եւ նշեց, որ մեր երկիրը զարգացել է այնպիսի մարդկանց ջանքերի և մեծ ներդրումներերի շնորհիվ, ինչպիսիք են Նաջարյան ընտանիքը:
1990-ականների կեսերին Նաջարյան ամուսինների Հայաստան գալու որոշումը պայմանավորված էր անկախությունից հետո ժողովրդի սոցիալ-տնտեսական պայմաններով,