author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1180 entries.

«Առաջին ներառական փուռ եւ սրճարան Գյումրիում» ծրագրի Շինարարական աշխատանքների համակարգողի

Կարիտաս Ավստրիան երկարատեւ համագործակցության ուղի ունի «Հայկական Կարիտաս»-ի հետ սոցիալական եւ տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում: Իրենց համագործակցության հենց սկզբից երկու կազմակերպություններն էլ առանձնահատուկ ուշադրության արժանացրին հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ տրամադրելու եւ նրանց՝ հայկական հասարակություն ներառելու փաստը: Մասնավորապես, Կարիտաս Ավստրիան ֆինանսավորեց Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնումը, որը ծառայություններ է մատուցում Գյումրիում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Կենտրոնը հիմնվել է 2008 թվականին, երեխաների ֆիզիկական եւ մտավոր կարողությունները զարգացնելու առաջնային շեշտադրությամբ՝ նրանց կյանքի եւ սոցիալական հմտությունները բարելավելու եւ նրանց պատրաստելու ինքնուրույն կյանք վարելու: Կարդալ ավելին… >>

Ամսաթիվ՝ 03.11.2017

Ներածություն

Կարիտաս Ավստրիան երկարատեւ համագործակցության ուղի ունի «Հայկական Կարիտաս»-ի հետ սոցիալական եւ տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում:

ԱՌՆ միջազգային համագումար Գյումրիում

Հոկտեմբերի 25-ին կայացավ «Աղետներին դիմակայելու պատրաստվածությունը՝ որպես առաջին քայլ դեպի կայուն զարգացում» խորագրով համագումարը, որին մասնակցեցին «Հայկական Կարիտաս»-ի Նախագահը, անձնակազմը, Հայ Կաթողիկէ առաջնորդարանի ներկայացուցիչները, Կարիտաս Ռումինիայի, Կարիտաս Եվրոպայի, Կարիտաս Վրաստանի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ԱՌՆԱՊ-ի, Լոռէ փրկարար ջոկատի, Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները, Շիրակի մարզի համայնքապետերը: Համագումարի նպատակն էր ամփոփել պիլոտային ծրագրի արդյունքները, քննարկել ԱՌՆ վերաբերող հարցերը համայնքային մակարդակով, գտնել համագործակցության հարթակներ գործընկեր կազմակերպությունների հետ՝ պետական կառույցների, համայնքապետերի, հասարակական կազմակերպությունների:

Ինչպես նշեց «Հայկական Կարիտաս»-ի Նախագահ Ռաֆայել Արք. Մինասյանը. «Ուրախ եմ, որ այսքան անվանի մասնագետներ են հավաքվել՝ միմյանց հետ կիսելու ունեցած փորձառությունը եւ գտնելու լուծումներ աղետալի իրավիճակներից խուսափելու եւ նման իրավիճակներում հայտնված մարդկանց օգնելու համար:»

Նշվեց տեղական մակարդակի ԱՌՆ համայնքային գործողությունների կարեւորությունը՝ շահառուներն են ողջ համայնքը:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ»-Ի 2017-2021թթ. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

2017-2021թթ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ»-Ի ԾՐԱԳՐԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հիմնական նվաճումները (2014-2016թթ.)

Հիմնական նվաճումները, որոնք հանգեցրել են Հայկական Կարիտասի երկարաժամկետ կայունությանը և ազդեցությանը, առնչվում են տարբեր ոլորտների և ձեռք են բերվել «Հայկական Կարիտաս»-ի աշխատանքներում համատեղ ջանքերի ու տքնաջան աշխատանքի շնորհիվ՝ թե՛ տեղական ու թե՛ ազգային մակարդակներում:

Առնվազն վերջին 3-5 տարիների ընթացքում «Հայկական Կարիտաս»-ն ընտրել ու ապացուցել է  իր մոտեցումների հաջողությունն ու արդյունավետությունը Կարիտասի համաշխարհային ցանցում:  Ռազմավարական վերջին պլանի իրագործման համապարփակ, բազմակողմանի մոտեցումը հնարավորություն է ընձեռել կազմակերպությանն աջակցելու ժողովրդի կյանքի ոչ միայն նյութական խնդիրներում (ծառայությունների մատուցում, օգնության տրամադրում, ծանր պայմանների մեղմացում), այլև նրանց վերաբերմունքի ու վարքի որոշակի փոփոխության (տեղեկատվության տրամադրում,

ԱՌՆ միջազգային համագումար Գյումրիում

web DSC00043 thumbՀոկտեմբերի 25-ին կայացավ «Աղետներին դիմակայելու պատրաստվածությունը՝ որպես առաջին քայլ դեպի կայուն զարգացում» խորագրով համագումարը, որին մասնակցեցին «Հայկական Կարիտաս»-ի Նախագահը, անձնակազմը, Հայ Կաթողիկէ առաջնորդարանի ներկայացուցիչները, Կարիտաս Ռումինիայի, Կարիտաս Եվրոպայի, Կարիտաս Վրաստանի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ԱՌՆԱՊ-ի, Լոռէ փրկարար ջոկատի…

 

Հոկտեմբերի 25-ին կայացավ «Աղետներին դիմակայելու պատրաստվածությունը՝ որպես առաջին քայլ դեպի կայուն զարգացում» խորագրով համագումարը, որին մասնակցեցին «Հայկական Կարիտաս»-ի Նախագահը, անձնակազմը, Հայ Կաթողիկէ առաջնորդարանի ներկայացուցիչները, Կարիտաս Ռումինիայի, Կարիտաս Եվրոպայի, Կարիտաս Վրաստանի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ԱՌՆԱՊ-ի, Լոռէ փրկարար ջոկատի, Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները, Շիրակի մարզի համայնքապետերը: Համագումարի նպատակն էր ամփոփել պիլոտային ծրագրի արդյունքները, քննարկել ԱՌՆ վերաբերող հարցերը համայնքային մակարդակով,