Սույն թվականի հունվարի 30-ից 31-ը Դիլիջան քաղաքում «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Արամազդ․ ՍՄԱՐԹ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Միջոլորտային համագործակցությունը համայնքային զարգացման գրավական» թեմայով «Բաց տարածք» ձևաչափով հանդիպում-քննարկումը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության բաժնի պետ Արմինե Սիմոնյանը, ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Նազելի Բաղդասարյանը և Հրանտ Այվազյանը, ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի մարզպետարանների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։ Հանդիպման առաջին մասում ներկայացվեց «Արամազդ․ ՍՄԱՐԹ» ծրագրի հիմնական նպատակները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ընթացիկ արդյունքները:
Վայրը` Գյումրի, Ղազանչի, Սեպասար (Շիրակի մարզ)
Տևողություն` 01.02.2020-01.02.2023
Շահառուներ` 198 երեխաներ և նրանց ընտանիքները
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն կարևորելով նախադպրոցական տարիքի երեխաների սննդի անվտանգությունը և առողջ սնուցումը նրանց հետագա աճի և զարգացման համար՝ Գյումրու 2 մանկապարտեզներում՝ «Գյումրու մանկիկ» ՀՈԱԿ և «Մուշ» մանկական կենտրոն, Ղազանչի և Սեպասար գյուղական համայնքների նախադպրոցական հաստատություններում իրականացնում է «Մեծանալ առողջ» ծրագիրը: Այն ուղղված է երեխաների սննդի և սնուցման բարելավմանը, նախադպրոցական հաստատությունների անձնակազմի կարողությունների զարգացանը և ծնողական ներգրավվածության խրախուսմանը:
Ծրագրի նպատակը՝ Շիրակի մարզում նախադպրոցական տարիքի 198 երեխաների համար հավասարակշված սնունդի և զարգացման բարելավված հնարավորությունների ապահովում:
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» (Հզոր, Արդի, Ակտիվ, Պատասխանատու, Թափանցիկ) ծրագրի շրջանակներում հայտարարվում է միջոլորտային համագործակցության դրամաշնորհային ծրագրերի մրցույթի առաջին փուլը, որին հրավիրվում են մասնակցելու ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, փոքր և միջին ձեռնարկությունները:
Միջոլորտային համագործակցության դրամաշնորհի նպատակը.
Նպաստել գյուղական միավորված, այդ թվում սահմանամերձ համայնքներում առկա համայնքային զարգացմանն ուղղված առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանը՝ ՔՀԿ-ՏԻՄ-ՓՄՁ միջոլորտային համագործակցության խթանման միջոցով:
Միջոլորտային համագործակցության դրամաշնորհի արդյունքները.
Համայնքային զարգացմանն ուղղված միջոլորտային դրամաշնորհային ծրագրերը պետք է նպաստեն հետևյալ արդյունքների հասանելիությանը.
- Միավորված գյուղական և սահմանամերձ համայնքներում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում` եկամտաբեր գործունեության խթանման միջոցով.
Ծրագրի սկիզբը` 2016 թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչ այսօր
Շահառուների թիվը՝ 2016 – 163 մարդ 73 ընտանիք
Թիրախ խումբ` ուղղորդված կամավոր վերադարձածներ Նիդերլանդներից, Ավստրիայից և Դանիայից
Վայրը՝ ՀՀ ողջ տարածք
Նպատակը` Նիդերլանդներից, Ավստրիայից և Դանիայից կամավոր վերադարձածներին օժանդակել Հայաստանում վերաինտեգրման հարցում:
Խնդիրները`
- Տրամադրել սոցիալական օժանդակություն
- Տան վարձ
- Կոմունալ ծառայությունների վարձ
- Կենցաղային տեխնիկա եւ կահույք
- Շինարարական նյութեր
- Հագուստ եւ սնունդ եւ այլն
- Բժշկական հետազոտություններ, վիրահատություններ եւ դեղամիջոցներով այլն
- Տրամադրել փոքր բիզնես հիմնելու դրամաշնորհներ
Գործունեությունը`
Ծրագրի գործունեությունը ներառում է,
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն իր 2018-2019 թվականի տարեկան հաշվետվության տպագրության համար հայտարարում է տպագրություն իրականացնող կազմակերպության մրցույթ:
Կազմակերպությանը ներկայացվող պահանջներն են
գրքի չափը՝ 24*22սմ
դիզայն, մակետավորում
կազմի թուղթը՝ 300 գր. կավճապատ
միջուկի թուղթը՝ 170գր. կավճապատ
տպագրությունը օֆսեթ, կազմը 4+0, լոգոն կոնգրեւ, լամինապատ
միջուկը 4+4, լաքապատ
50 – 60 Էջ
Ժամանակացույց -աշխատանքի կատարման ժամկետը և վերջնական արդյունքի ցուցադրումը չպետք է գերազանցի 1 ամիսը
Քանակ՝ 500 օրինակ /հայերն-անգլերեն/
Դիմորդների կողմից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը
- Գնային առաջարկ
- Նախկինում արված աշխատանքների պորտֆոլիո
Ծախսեր և ֆինանսավորում
Պայմանագիրը կկնքվի ֆիքսված գնի հիման վրա: