Ծրագրի տևողությունը` 8 ամիս

Ծրագրի իրականացման վայրերը` Գյումրի,Վանաձոր,Արտաշատ, Գավառ և Տաշիր

Շահառուները` 50-60 անապահով ընտանիքների ուսանողներ՝ Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, Գավառից և Տաշիրից

Նախապատմություն. Հայկական Կարիտասը հաճախ ուսանողներից դիմումներ է ստանում, որ աջակցենք կրթական գործընթացում`
տրամադրելով ուսման վարձավճարներ: Այս ուսանողները գալիս են խոցելի ընտանիքներից և չեն կարող վճարել վարձավճարները:
Այս ծրագիրը ուսման վարձեր կտրամադրի ցածր եկամուտ ունեցող և խոցելի ընտանիքներից եկած ուսանողներին:
Դա կօգնի խրախուսել երիտասարդներին ստանալ բարձրագույն կրթություն` նպաստելով նաև հասարակության հետագա զարգացմանը:

Դիմորդները պետք է.

  • Տրամադրեն տեղեկատվություն ֆինանսական կարիքների վերաբերյալ (գործազուրկ ծնողներ, ցածր եկամուտ ունեցող ընտանիք և այլն)
  • Ներկայացնեն համալսարանից գնահատականների թերթիկը լավ կամ գերազանց գնահատականներով

Նպատակ`  Հասարակության զարգացման գործում ներդրում` ապահովելով բարձրագույն կրթություն (50-60) ուսանողների` որոնք ունեն ցածր եկամուտ և ապրում են անապահով ընտանիքներում

Նկարագրություն` Աջակցել ցածր եկամուտ ունեցող և անապահով ընտանիքների 50-60 ուսանողներին` ստանալ բարձրագույն կրթություն և այդպիսով նպաստել նրանց անձնական և մասնագիտական ​​աճին

Դոնորներ` CNEWA

Բյուջե` 32,000  ԱՄՆ դոլար

Ծրագրի ղեկավար` Գագիկ Տարասյան