Ծրագրի տևողությունը: 01 մարտ, 2019 – 01 մարտ, 2020 (12 ամիս)
Ծրագրի իրականացման վայրը: Գյումրի, Շիրակի մարզ և Տաշիր, Լոռու մարզ
Շահառուներ: Գյումրիի և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների 110 շահառուներ
Ծրագրի նպատակը: Ծրագրի նպատակն է բարելավել Գյումրիի և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների շենքային պայմանները, ինչպես բարձրացնել Կենտրոններում մատուցվող առողջապահական ծառայությունների որակը:
Ծրագրի նկարագրություն: Գյումրիի և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնները 2006-2007թթ. հիմնադրումից ի վեր գործում են շենքային պայմաններում, որտեղ էական վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել և տարիների ընթացքում շենքային պայմանները մաշվածության են ենթարկվել և խիստ կարիք ունեին վերանորոգաման: