author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1156 entries.

Սոցիալական աջակցություն Գյումրիու, Տաշիրի, Գավառի և Արտաշատի 15 կաթողիկե գյուղերի խոցելի ընտանիքներին

Ծրագրի տևողությունը` 8 ամիս

Շահառուների թիվը. 500 անապահով ընտանիք (մոտավորապես 1500 մարդ)

Հայկական Կարիտասը կհոգա Հայաստանի թվով 15 կաթոլիկ գյուղերի, Գյումրու, Գավառի, Վանաձորի և Արտաշատի 500 անապահով ընտանիքների կարիքները (մոտ 1500 բնակիչ)

Ծրագրի ուղղակի շահառուներն այն մարդիկ են, ովքեր հիմնականում ապրում են անմարդկային պայմաններում, հաճախ առանց տարրական սանիտարահիգիենիկ պայմանների, որոնց եկամուտը միայն կառավարության կողմից հատկացված ծայրահեղ ցածր կենսաթոշակն է, որը չի բավարարում անգամ ամսական ծախսերը հոգալու համար: 15 կաթոլիկ գյուղերից (Փանիկ, Նորաշեն, Մեծավան, Արևիկ, Ազատան, Լանջիկ, Ձիթյանկով, Հովտունի, Արփենի, Ղազանչի, Սեպասար, Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Տաշիր) կներկայացվեն անապահով ընտանիքների ցանկը:

Միայնակ մայրերի սոցիալական վիճակի բարելավում Գյումրիում, Գավառում, Վանաձորում և Արտաշատում

Ծրագրի տևողությունը՝ 2022.01.03 – առ այսօր

Շահառուների թիվը՝ 120

Վայրը՝  Գյումրի, Գավառ, Վանաձոր, Արտաշատ

Նախապատմություն 

Հայաստանում ամսական եկամուտը համեմատաբար ավելի ցածր է, քան այն գումարի չափը, որն անհրաժեշտ է նորմալ կենսապայմաններ ապահովելու համար: Ներկայումս Հայաստանում միայնակ մայրերը չեն կարող լիարժեք կերպով ապահովել իրենց հիմնական առօրյա կարիքները: Ընդհանուր առմամբ, վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում միայնակ մայրերի սոցիալ-տնտեսական վիճակը չի բարելավվել. ընդհակառակը, ավելի է վատթարացել: Անվճար առողջապահական ծառայությունը հասանելի է միայն նրանց համար, ովքեր ունեն հատուկ արտոնություններ: Ավելի լավ առողջապահական ծառայություններ ապահովելու և կյանքի որակը բարձրացնելու համար կառավարությունը աննշան աջակցություն է տրամադրում միայն տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց:

Տաք ձմեռ: Այսօր և վաղը:

Project Duration: 01.12.2019-30.11.2021

Number of Beneficiaries:  300  families-700  children

Location: Gyumri

Background:   To prevent the reproduction of poverty the project proposes to introduce a multidimensional poverty reduction approach, which will ensure more prospective support to the young parents (10 parents from 20-30 years old per year), giving them chance to acquire job-related education and skills, thus ensuring small income for caring about essential family needs as well as to the younger age-group of the family (15 children from 16-20 years old per year) by covering their fee at the Educational Institutions.

Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ինտեգրում

Ծրագրի տևողությունը` 01 հուլիսի,2019-31 հոկտեմբերի,2022
Ծրագրի իրականացման` վայրը Շիրակի մարզ
Շահառուներ` 100 հաշմանդաություն ունեցող երեխաներ և երիտասարդներ
Ծրագրի նպատակը` Նպաստել ներառական, հավասար,որակյալ կրթության իրականացմանը և ներառմանը

Ծրագրի նկարագրություն` Ծրագիրը նախագծված է օժանդակելու հաշմանդամութուն ունեցող երեխաներին և երիտասարդներին ,որպեսզի նրանք հասնեն ուսումնառության առավելագույն մակարդակի, ակտիվ մասնակցություն ունենալով  դպրոցում և մանկապարտեզում կազմակերպված միջոցառումներին և հասարակական կյանքում։

բ) Հաստատությունների (մանկապարտեզների և դպրոցների) անձնակազմի հզորացում ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար։

Գործընկեր` Կարիտաս Ավստրիա /Ինսբրուկ/
Բյուջեն` 88 000 Եվրո
Ծրագրի պատասխանատու` Գայանե Նորիկյան

 

Գույքի ձեռք բերում Գյումրիի և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների համար

Ծրագրի տևողությունը: 5 ամիս

Ծրագրի իրականացման վայրը: Գյումրի, Շիրակի մարզ և Տաշիր, Լոռու մարզ

Շահառուներ: Գյումրիի և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների 110 շահառուներ

Ծրագրի նպատակը: Ծրագրի նպատակն է փոխարինել երկու Ցերեկային խնամքի կենտրոնների հին գույքը նորով, որը կբարձրացնի կենտրոնների հարմարավետությունը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակը:

Ծրագրի նկարագրություն: Գյումրիի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնը գործում է 2006 թվականից, իսկ Տաշիրինը՝ 2007 թվականից, և երկուսը միասին սպասարկում են 110 շահառուների:
Գույքը ձեռք էր բերվել Կենտրոնների հիմնադրման ժամանակ և տարիների ընթացքում դրանց մի մասը դարձել էին հնամաշ և օգտագործման համար ոչ պիտանի: