«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում հոգեբանի ք. Արտաշատում: 

Տարածաշրջան՝ Արարատի մարզ, ք․ Արտաշատ

Տևողություն՝ 10 ամիս՝ հնարավոր երկարացմամբ (3 ամիս փորձաշրջան)

Դիմելու վերջնաժամկետը՝  մարտի 2, 2021

Ընդհանուր նպատակը՝   Ստանձնել ծրագրի շահառուներին հոգեբանական ծառայությունների մատուցման պատասխանատվություն: Անցկացնել անհատական, խմբային թերապիաներ, նպաստել նրանց խնդիրների լուծմանը հնարավորության սահմաններում։

 

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:

2009թ.-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է ընտանեկան աջակցություն դժվարին պայմաններում ապրող երեխաներին եւ նրանց ընտանիքներին «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի 5 կենտրոններում: «Փոքրիկ Իշխան» կենտրոնների գործունեության շնորհիվ Հայկական Կարիտասը ձգտում է հասնել դժվարին իրավիճակներում հայտնված 10-18 տարեկան երեխաների եւ երիտասարդների սոցիալական ինտեգրմանը՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, առողջ ապրելակերպի եւ կրթական դասընթացներ, ինչպես նաեւ կյանքի հմտություններ եւ նյութական աջակցություն:

 

Հիմնական պարտականությունները՝

  • Իր իրավասության շրջանակներում խորհրդատվություն և աջակցություն (անհատական, խմբային) տրամադրել շահառուներին:
  • Մշակել անհատական, խմբային հոգեբանական աշխատանքային ծրագրի բաղադրիչները և սահմանել ժամկետներ:
  • Ըստ անհրաժեշտության իրականացնել տնայցեր, ինչպես նաև՝ ելնելով շահառուի կարիքներից՝ այցեր կատարել համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, անհրաժեշտության դեպքում՝ սոցիալական աշխատողի հետ համատեղ:
  • Կատարել ամենամսյա աշխատանքային պլանավորում և ներկայացնել ծրագրի համակարգողին: Մշակել շահառուների համար անհրաժեշտ հոգեբանական միջոցառումների ամենամսյա պլանը:
  • Պատրաստել և ծրագրի համակարգողին ներկայացնել ամսական և տարեկան հաշվետվություններ իրականացված աշխատանքների վերաբերյալ՝ ապահովելով ծառայության փաստաթղթաշրջանառության և հաշվետվողականության պահանջները։
  • Բացել շահառուների անհատական հոգեբանական դեպքեր և հետևել անհատական հոգեբանական դեպքերի վարման գործընթացին: Իրավասության շրջանակներում լրացնել հոգեբանական, ծրագրային ձևաթղթերը,  յուրաքանչյուր շահառուի մասին ընթացիկ տեղեկատվություն պահել։
  • Անցկացնել պարբերական զրույցներ շահառուների հետ, հասկանալու նրանց մտահոգությունները, կարիքները։
  • Պարբերաբար մասնակցել ծրագրային խմբակներին, անցկացնել քննարկումներ և հոգեբանական խորհրդատվություն, աջակցել ըստ անհրաժեշտության:
  • Համագործակցել ծրագրային մյուս աշխատակիցների հետ՝ շահառուների դեպքերի արդյունավետ և համաչափ վարման նպատակով։
  • Աջակցել փոփոխվող շահառուների ընտրության գործընթացին:
  • Համագործակցել պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ՝ ներկայացնելով շահառուի շահերը:
  • Շարունակաբար աջակցել ծրագրի կողմից առաջարկվող ծառայությունների որակի բարելավմանը և անհրաժեշտության կամ հնարավորության դեպքում մասնակցել ծառայության սոցիալական քաղաքականության մշակման գործընթացներին:
  • Մասնակցել հոգեբանական աշխատանքի վերաբերյալ կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացներին:
  • Կատարել Ծրագրի Ղեկավարի հրահանգով կամ կարգադրություններով իր վրա դրված այլ պարտականություններ՝ կապված Ծրագրի ընդհանուր գործունեության հետ:
  • Մասնակցել «Հայկական Կարիտասի» կողմից առաջարկվող դասընթացներին, վերապատարստումներին, համաժողովներին:
  • Վերոնշյալ բոլոր գործառույթներն իրականացնել ՀՀ պետական օրենսդրությանը, ՀԿ ռազմավարությանը, ՀԿ «Վարվեցողության և էթիկայի կանոններին» և ՀԿ «Անվտանգության և պաշտպանության քաղաքականությանը» համապատասխան:

 

Անհրաժեշտ որակավորումներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Խոցելի խմբերի հետ անցակցրած հոգեբանական աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
  • Տարեցների և երեխաների պաշտպանության ոլորտում ՀՀ օրենսդրության իմացություն,
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
  • Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
  • Ստրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու  հմտություն,
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով e.poghosyan@caritas.am և n.galstyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2021թ․ մարտի 2-ը՝ վերնագրում նշելով՝ «Ք. Արտաշատ, հոգեբան»։

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 00 83 14 հեռախոսահամարին: