author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1156 entries.

Աջակցություն Արցախի տեղահանված բնակչությանը

 

Ծրագրի տևողությունը` 15.10.2020-15.03.2021

Ծրագրի իրականացման վայրը` Հայաստան, Արցախ

Շահառուներ` Հակամարտության սրման արդյունքում տուժած ներքին տեղահանված բնակչություն /մոտ 150 ընտանիք/

Ծրագրի նպատակը` Ապահովել արժանապատիվ կյանք հակամարտությունից տուժած և ներքին տեղահանված բնակչության համար:

Ծրագրի նկարագրություն՝

Ծրագրի նպատակը՝

  • Բավարարել հակամարտությունից տուժած և ներքին տեղահանված բնակչության հիմնական կարիքները ։

Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններ՝

  • Տեղահանման վայրերի հստակեցում
  • Շահառուների կարիքների գնահատում և գրանցում
  • Թիրախ շահառուների հետ պայմանագրերի կնքում
  • Բանկի հետ բանակցություններ և պայմանագրի կնքում՝ առանց վճարի դրամական փոխանցումներ կատարելու համար
  • Մշտադիտարկում և գնահատում
  • Ծրագրի ֆինանսական և պատմողական հաշվետվությունների ներկայացում

Ծրագրի արդյունքները՝

  • Առաջին անհրաժեշտության պարագաներ տրամադրելու միջոցով բավարարվում են հակամարտությունից տուժած և ներքին տեղահանված բնակչության /այդ թվում ընտանիքներ,

Սոցիալ-հոգեբանական աջակցություն զոհվածների ընտանիքներին

Ծրագրի տևողությունը` Նոյեմբերի 1, 2020 -ապրիլ 31, 2021

Ծրագրի իրականացման վայրը` ք. Գյումրի, Շիրակի մարզ

Շահառուներ` Զոհված զինվորների ընտանիքներ

Ծրագրի նպատակը` Սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում պատերազմի ժամանակ զոհված ընտանիքներին Շիրակի մարզում:

Ծրագրի նկարագրություն` Պատերազմի հետևանքով առաջ են գալիս մի շարք տնտեսական, սոցիալական և հոգեբանական խնդիրներ, որոնք կարիք ունեն լուծման: Տնտեսական խնդիրների բավարարումը ավելի հեշտ է, քանի որ անհրաժեշտ պարենի տրամադրմամբ կարելի է լուծել այդ հարցը: Իսկ սոցիալական և հոգեբանական խնդիրներն առավել երկարաժամկետ միջամտության կարիք ունեն:
Այս պիլոտային ծրագրի ընթացքում Հայկական Կարիտասի հոգեբանները և սոցիալական աշխատողները կվերապատրաստվեն՝ աշխատելու ճգնաժամային իրավիճակում:

Աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համար

Ծրագրի տևողությունը` 24 Դեկտեմբերի 2020- 31 Մայիսի 2021

Ծրագրի իրականացման վայրը` Հայաստանի և Արցախի տարածաշրջան

Շահառուներ`Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված բնակչություն

Ծրագրի նպատակը`Լեռնային Ղարաբաղից տեղահանված և հակամարտության հետևանքով տուժած տնային տնտեսությունները ի վիճակի են արժանապատիվ ապրել տեղահանված վայրերում

Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի շահառուներին տրամադրվելու է մարդասիրական օգնություն ՝ ըստ ընտանիքի անդամների քանակի և նրանց իրական կարիքների: Օգնությունն ուղղվելու է տեղահանված անձանց  կացարանի վարձավճարի, սնունդով, հիգիենիկ պարագաներով, կենցաղային իրերով, հագուստով և առաջին առաջնահերթ իրերով օժանդակելու հարցերին:

Գործընկեր` Stichting Bisschoppelijke Vastenactie

Բյուջեն`37.500 Եվրո

Ծրագրի պատասխանատու` Լիանա Պապոյան

 

Հրատապ աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին

Ծրագրի տևողությունը `01.12.2020թ․ – 01.05.2021թ․

Շահառուների թիվը ` 200 ընտանիք/ 817 անձ

Գտնվելու վայրը ՝ Քաղաք Երևան

Նպատակը. Նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների և ՀՀ քաղաքացիների առավել խոցելի խմբերի աջակցությանը և պաշտպանությանը:

Խնդիրներ՝ Հրատապ կարիքների ապահովում՝ սնունդ, հիգիենայի պարագաներ, անկողնային պարագաներ, տաք հագուստ, բժշկական աջակցություն, կացարան, վարձույթ և այլն:

Գործընկեր ՝ Քրիստոնյա Համերաշխության միջազգային կազմակերպություն

Բյուջե ՝ 20,057,46 ԱՄՆ դոլար

Ծրագրի ղեկավար ՝ Արմինե Եփրեմյան

 

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց առաջնային օգնություն Թորոսգյուղի Աղաջանյան ճամբարում

Ծրագրի տևողությունը` Հոկտեմբեր 1, 2020 -մայիս 15, 2021

Ծրագրի իրականացման վայրը` Շիրակի մարզ` գ. Թորոսգյուղ

Շահառուներ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված 30 անձ

Ծրագրի նպատակը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած և տեղահանված բնակչությունը և ընտանիքները բավարարում են իրենց հիմնական կարիքները:

Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի միջոցով տեղահանված բնակչությունը ստանում է հումանիտար օգնություն իրենց փաստացի կարիքների հիման վրա: Ծրագիրը տեղահանված անձանց տրամադրում է կեցություն, սնունդ, հիգիենիկ և տնտեսական պարագաներ, դեղորայք և այլ առաջնային անհրաժետության իրեր: Միաժամանակ կացարանում մնում են 30 անձ:

Գործընկեր` Ծրագիրը ֆինանսավորվում է Œuvre d’Orient կազմակերպության կողմից: