Կյանքի կոչենք մեր արժեքները
Սույն Վարվեցողության կանոնները սահմանում են վարվեցողության և վարքագծի կանոնները, որոնց պետք է հետևեն Կարիտասի բոլոր աշխատակիցները: Այն բխում է Կարիտասի Էթիկայի կանոններից և սերտորեն կապված է դրա հետ, նախանշում է Կարիտասի հիմնական արժեքներն ու կազմակերպական գործելակերպերը:
Անձինք, որոնք հոգ են տանում կարիքավորների մասին, պետք է, առաջին հերթին, լինեն մասնագիտորեն պատրաստված, հիմնարար գիտելիքներ ունենան, թե ինչ և ինչպես անել և պետք է նվիրված լինեն շարունակական խնամատարության գործին: Այնուամենայնիվ, թեև մասնագիտական համապատասխանությունը հիմնարար պահանջ է, սակայն բավարար չէ: Մենք գործ ունենք մարդկային էակների հետ, իսկ մարդկային էակների կարիքներն ավելի են,