author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1388 entries.

«Սաբինե». աջակցություն երեխաներին և երիտասարդներին

Երեխաների խնամքի մեծ հաստատությունների լուծարման ընթացքում դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայություն

Ծրագրի տևողությունը՝ 01.05.2021-01.05.2024

Վայրը՝ ք. Վանաձոր

Շահառուների թիվը՝ մինչև 10 երեխա և նրանց ընտանիքներ

Նպատակը՝

Նպաստել Լոռու մարզում դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանեկան ապահով և հոգատար  միջավայրում մեծանալու իրավունքի իրացմանը

Նկարագրություն`

Այն երեխաները, ովքեր չունեն կենսաբանական ընտանիքում ապրելու, որդեգրման, խնամակալության, խնամատարության հնարավորություններ հայտնվում են դժվարին կացության մեջ: Այս երեխաների համար ծրագիրը որպես որպես միջանկյալ լուծում  և որպես այլընտրանք խոշոր մանկատներին առաջարկում է ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի փոքր խմբով տան մոդելը:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում լոգոպեդի

Տևողություն՝ մինչև 31․12․2024

Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 7, 2024թ․

Զբաղվածությունը՝ 0․25 %

Աշխատանքի նպատակը՝ իրականացնել «Փոքրիկ Իշխան» ծրագրի լոգոպեդի պարտականությունները Գյումրիում:

 

Աշխատանքային պարտականություններ․

  • Կազմակերպել երեխայի առաջնային հետազոտությունը, կատարել անհատական դիտարկում, գնահատում
  • Իրականացնել խմբային աշխատանքներ
  • Մասնակցել մասնագիտական վերապատրաստումների
  • Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն ծնողներին
  • Կատարել հնչարտաբերման խանգարումների հաղթահարման աշխատանքներ
  • Կատարել բառապաշարի, խոսքի քերականական կողմի, խոսքի հապաղման, խոսքի ընդհանուր թերզարգացման ուղղությամբ աշխատանքներ
  • Կատարել խոսքի տեմպի և ռիթմի խանգարումների գնահատում
  • Կազմակերպել կակազության կանխարգելման և վաղ շտկողական աշխատանքներ
  • Կատարել ձայնի և շնչառության առանձնահատկությունների գնահատում,

Մետաղապլաստե պատուհանների մատակարարման և տեղադրման գնանշման հարցման հրավեր

Ամսաթիվ: Հունվարի 26, 2023

  1. «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ uոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
  2. 2021թ․ հունիսից Հայկական Կարիտասն իրականացնում է «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց՝ Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» եռամյա ծրագիրը՝ Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքներում։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է 340 ընտանիքների համար եւ 4 համայնքապատկան կառույցներում արեւային համակարգերի տեղադրումներ,

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում ֆասիլիտատորի

Ծրագիրը՝ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և որակյալ կրթության կայացմանը» 

Վայրը՝  ք․ Գյումրի

Տևողությունը՝  8 ամիս

Զբաղվածությունը՝ շաբաթական 20 ժամ

Աշխատանքի սկիզբ՝ փետրվար

Դիմելու վերջնաժամկետ՝  04.02.2024թ

 

Ծրագրի նպատակն է՝ աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումների իրականացմանը և ներառական ու որակյալ կրթական համակարգի կայացմանը։

 

Հիմնական պարտականությունները՝

  • Իրականացնել նշված ծրագրի ներառականության գաղափարախոսության տարածման եւ վերաբերմունքի փոփոխության գործընթացներ, մասնավորապես․
  • պատրաստել ներառականության հիմունքները,

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում հոգեբանի  

Վայրը՝ ք. Վանաձոր

Տևողությունը՝ 01․02․2024-30․06․2025

Զբաղվածությունը՝  շաբաթական 15 ժամ

Ծրագրի անվանումը՝ «ReLiS. վերականգնում հանուն հզորացման»

 

Աշխատանքային պարտականություններ․

Առաջնային նպատակն է հոգեբանական աջակցություն և խորհրդատվական ծառայություններ առաջարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զինված հակամարտությունից տուժած անձանց՝ լուծելով նրանց հոգեկան առողջության կարիքները և խթանելով դիմակայունությունը:

  • Անցկացնել նախնական գնահատումներ հոգեկան առողջության կարիքները բացահայտելու համար
  • Մշակել և իրականացնել անհատական խորհրդատվության պլաններ
  • Ֆասիլիտացնել ինքնաջակցման խմբակային թերապիայի նիստերը
  • Տրամադրել հոգեկրթություն հաղթահարման ռազմավարությունների և սթրեսի կառավարման վերաբերյալ
  • Համագործակցել այլ մասնագետների և շահագրգիռ կողմերի հետ ամբողջական աջակցության համար։
  • Կազմել անհատական հոգեբանական քարտեր յուրաքանչյուր շահառուի համար և նրանց մասին ընթացիկ տեղեկատվություն պահել՝ ապահովելով անձնական տվյալների պաշտպանության նորմերը,