author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1156 entries.

Աշխատանքի հայտարարություն

 

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը ք.  Վանաձորի «Տարեցների տնային խնամք» ծրագրում աշխատանքի է հրավիրում հոգեբանի

Տարածաշրջան՝ Լոռու մարզ, ք․ Վանաձոր

Տևողություն՝ 10 ամիս՝ հնարավոր երկարացմամբ (3 ամիս փորձաշրջան)

Զբաղվածություն՝ 20 ժամ

Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 2, 2021

 

Ընդհանուր նպատակը՝   Ստանձնել պատասխանատվություն «Տարեցների տնային խնամք» ծրագրի շահառու տարեցների հոգեբանական ծառայությունների մատուցման համար: Անցկացնել անհատական, խմբային թերապիաներ, նպաստել նրանց խնդիրների լուծմանը հնարավորության սահմաններում։

 

Գյումրիի, Տաշիրի, Գավառի, Վանաձորի, Արտաշատի և 10 կաթողիկե գյուղերի խոցելի ընտանիքների սոցիալական պայմանների բարելավում

Ծրագրի տևողությունը` 8 ամիս

Վայրերը` Գյումրի,Վանաձոր,Արտաշատ, Գավառ և Տաշիր

Շահառուները` Ծրագրի թիրախում են լինելու առավել խոցելի այն քաղաքացիները, ովքեր չեն օգտվել պետության աջակցությունից և դժվարությամբ են հաղթահարում COVID-19-ի բացասական հետևանքները

Նպատակ` Գյումրիում, Տաշիրում, Գավառում, Վանաձորում, Արտաշատում և 10 կաթողիկե գյուղերում խոցելի ընտանիքների սոցիալական պայմանների բարելավում

Նկարագրություն` 500 անապահով ընտանիքների պարենային ապրանքների և հիգիենիկ պարագաների տրամադրում

Դոնորներ` CNEWA

Բյուջե` 33,117.00 ԱՄՆ դոլար

Ծրագրի ղեկավար` Գագիկ Տարասյան

 

Կարի Կենտրոն Կանանց Համար. Ճգնաժամային իրավիճակներում գտնվող կանանց սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում

Ծրագրի տևողությունը` 24 ամիս, 01.01.2021-31.12.2023

Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի

 Շահառուներ`

Անմիջական շահառուներ՝

  •  հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ
  • հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ կամ խնամակալներ
  • անապահով պայմաններում բնակվող երիտասարդ աղջիկներ, ովքեր հեշտությամբ կարող են թրաֆիքինգի զոհ դառնալ
  • մանկատան աղջիկ սաներ
  • միայնակ մայրեր
  • ամուսնալուծված կանայք
  • բազմազավակ մայրեր, որոնց ամուսինները գործազուրկ են
  • փախստականներ և սոցիալապես անապահով ընտանիքների կանայք, ովքեր կարող են ենթարկվել ընտանեկան բռնության

Անուղղակի շահառուներ՝

  • ծրագրում ներգրավված ուղղակի շահառուների երեխաներ կամ ընտանիքի այլ անդամներ
  • Արցախից ներքին տեղահանված անձինք,

Անմիջական օգնություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համար

Ծրագրի տեւողությունը. 14.10.2020 – 14.12.2020

Շահառուների թիվը. 600 ընտանիք (3.000 անձ)

Ծրագրի իրականացման վայրը․ Արարատի մարզ

Նպատակը. Լեռնային Ղարաբաղի հակամարտութան պատճառով տուժած անձինք ապրում են արժանապատիվ պայմաններում` ՀՀ ժամանակավոր իրենց տեղակայման վայրերում։

Խնդիրներ․ Հակամարտության պատճառով տուժած ընտանիքները կարողանում են հոգալ իրենց առաջնային կարիքները։

Կաթոլիկ օգնության ծառայությունը (ԿՕԾ) Հայկական Կարիտասի հետ համագործակցությամբ  և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և Երևանում Ամերիկայի դեսպանատան ֆինանսավորմամբ, Արարատի մարզում գտնվող մոտ 600 ընտանիքներին (3.000 անձ) կտրամադրի հիգիենիկ պարագաների և տաք ծածկոցների փաթեթ (ոչ պարենային ապրանքներ),

Անմիջական օգնություն լեռնային ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համար

Արագ արձագանքման ծրագիր

Ծրագրի տևողությունը` 23.10.2020թ. — 23.11.2020թ.

Շահառուների թիվը` 1.000 շահառու ընտանիք (մոտ 4.000 անձ)

(թիրախ շահառուներ: 1.200 ընտանիք – 4.800 անձ)

Վայրը` Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզեր

Ծրագրի նպատակն է. Լեռնային Ղարաբաղի հակամարտութան պատճառով տուժած անձինք ապրում են արժանապատիվ պայմաններում` ՀՀ ժամանակավոր իրենց տեղակայման վայրերում։

Նկարագրություն
Ծրագրի խնդիրն է․ հակամարտության պատճառով տուժած ընտանիքները կարողանում են բավարարել իրենց նվազագույն կարիքները։

Ծրագրի արդյունքն է՝ հակամարտության արդյունքում տուժած ընտանիքներին տրամադրվում են պարենային և ոչ պարենային ապրանքների փաթեթներ։

«Հայկական Կարիտասը» պարենային և ոչ պարենային ապրանքների տեսքով մեկանգամյա աջակցություն է տրամադրելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով ժամանակավորապես ՀՀ-ում տեղակայված ընտանիքներին՝ օգնելով խոցելի ընտանիքներին բավարարել իրենց առաջնահերթ կարիքները,