Ծրագրի տևողություն՝ 15 ամիս, 01.09.2021-30.11.2022

Ծրագրի իրականացման վայր՝ Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ

Անմիջական շահառուներ

Արցախյան պատերազմի արդյունքում խոցելիություն ձեռք բերած ընտանիքներ, մասնավորապես՝

  • Արցախից տեղահանված ընտանիքներ, որոնք ժամանակավոր կամ մշտական բնակության նպատակով հաստատվել են Լոռու մարզի որևէ բնակավայրում,
  • Լոռու մարզում բնակվող ընտանիքներ, որոնք պատերազմի արդյունքում կորցրել են տան հիմնական կերակրողին,
  • Լոռու մարզում բնակվող ընտանիքներ, որոնց հիմնական կերակրողը պատերազմի արդյունքում ձեռք է բերել անաշխատունակություն։

Շահառուների թիվը՝ 150 ընտանիք/ 750 անձ

Ծրագրի նպատակը

Աջակցել պատերազմից տուժած տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական ինքնապահովման վերականգմանը։

Ծրագրի նկարագրություն

Ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտասը» նախատեսում է հետևյալ գործողությունները՝

1․ պատերազմից տուժած 150 ընտանիքների հետ իրականացնել սոցիալական աշխատանք և ուղղորդում՝ հասանելի դարձնելու համար սոցիալական, հոգեբանական, իրավական, առողջապահական և զբաղվածության ծառայությունները։

2․ պատերազմից տուժած 100 տնային տնտեսություններին տրամադրել արտադրական ակտիվներ և բիզնես միկրո գրանտեր կենսապայմանների ապահովման համար։

Գործընկեր՝ Կարիտաս Ֆրանսիա

Ծրագրի բյուջեն՝ 109.856 Եվրո, 60.420.707 ՀՀԴ

Ծրագրի ղեկավար՝ Զառա Աղանյան