Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe)» ծրագրի շրջանակներում, որի «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման և գենդերային վերլուծություն» բաղադրիչն իրականացնում է Հայկական Կարիտասը, հուլիսի 13-ին տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման և գենդերային վերլուծության» արդյունքների ներկայացում:
Վերլուծության նպատակն է ստեղծել տեղեկատվական դաշտ՝ աջակցելու ծրագրի իրականացմանը՝ շեշտադրելով գենդերի և հաշմանդամության վերաբերյալ այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են ներառականությունը և հավասարությունը: Միջոցառումը կազմակերպել էր Հայկական Կարիտասը։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներ, ինչպես նաև ներկայացուցիչներ հաշմանդամություն ունեցող անձանց և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներից: