author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1154 entries.

Իմ իրավունքը – 2

Ծրագրի տևողությունը՝ 01.11.2022- 31.08.2023

Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզ

 

Ծրագրի նպատակը՝ Նպաստել ներառական, հավասար և որակյալ կրթության իրականացմանը՝ համաձայն Կայուն զարգացման նպատակ 4-ի, ՄԱԿ-ի երեխաների իրավունքի կոնվենցիայի հոդված 28-ի և հոդված 23-ի և ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի հոդված 24-ի:

Ծրագրի նկարագրություն՝
Ծրագրի արդյունքները
• Անհատական աջակցություն: 80 ՀՈՒԵ (հաշմանդամություն ունեցող երեխա) ստացել են անհատական աջակցություն իրենց կրթության իրավունքը լիիրավ իրացնելու համար:
• Գիտելիք և ներառականության պրակտիկա: Կրթական հաստատությունների անձնակազմը և այլ շահագրգիռ կողմեր (վարչական անձնակազմ, ծնողներ,

Երիտասարդական կենտրոններ Լանջիկում, Փանիկում և Մեծ Սեպասարում

 

Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրում, նոյեմբերի 22-ին, ՀայկականԿարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության «Լանջիկի, Փանիկի և Մեծ Սեպասարի երիտասարդական կենտրոնների կրթական և մշակութային պայմանների բարելավում» ծրագրի շրջանկներում բացվեց երիտասարդական կենտրոն:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում վերոնշյալ գյուղերի երիտասարադական կենտրոնները համալրվել են անհրաժեշտ կահույքով և ժամանակակից սարքավորումներով՝ համակարգիչներով, տպիչներով, պրոյեկտորներով: Ծրագրի արդյունքում գյուղերի երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերելու նոր գիտելիքներ ու կարողություններ համապատասխան երկրի ներկայիս կարիքներին և պահանջներին, ինչպես նաև կմասնակցեն համայնքների զարգացման գործընթացին:

«Լանջիկի, Փանիկի և Մեծ Սեպասարի երիտասարդական կենտրոնների կրթական և մշակութային պայմանների բարելավում» ծրագիրը ֆինանսավորվել է Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Լեհական Զարգացման համագործակցության զարգացման ծարգրի շրջանակներում:

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց» ծրագրի շրջանակներում հայտարարվում է փոքր դրամաշնորհների մրցույթ։

Դրամաշնորհների տրամադրման նպատակն է․

  • Խթանել տեղական մակարդակում «կանաչ» և նորարարական գաղափարներների և նախաձեռնությունների վերհանմանը,
  • Աջակցել այդօրինակ նախաձեռնությունների իրականացմանը։

 

Մրցույթին ներկայացված հայտերից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 2 ծրագիր-առաջարկները, որոնց իրականացման համար կտրամադրվի դրամաշնորհ՝ 500,000-ական դրամի չափով:

Հայտերն ընդունվում են 2022թ․ հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 8-ը ներառյալ:

Մրցույթի արդյունքների մասին կհայտարարվի նոյեմբերի 10-ին

Կարդալ ավելին․․․

 

 

Արեւային էներգետիկ համակարգերի գնանշման հարցման հրավեր

Ամսաթիվ: Հոկտեմբեր 17, 2022

  1. «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ uոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
  2. 2021թ․ հունիսից «Հայկական Կարիտասը» իրականացնում է «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց՝ Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» եռամյա ծրագիրը՝ Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքներում։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է 340 ընտանիքների համար եւ 4 համայնքապատկան կառույցներում արեւային համակարգերի տեղադրումներ,

Սույն տեխնիկական առաջադրանքները սահմանում են 1 ֆիլմի նկարահանման պահանջները

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ժամանակացույց՝ հոկտեմբեր, 2022
Աշխատանք՝ Ֆիլմի նկարահանում
Վայրը՝ Շիրակի մարզ, Հայաստան
Սկիզբը՝ հոկտեմբեր, 2022

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սույն տեխնիկական առաջադրանքները սահմանում են 1 ֆիլմի նկարահանման պահանջները: Աշխատանքը իրականացվելու է Ավստրիական զարգացման գործակալության և Կարիտաս Ավստրայի կողմից ֆինանսավորվող «Իմ իրավունքը: Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում:

Վերոնշյալ ծրագիրը իրականացվում է Հայկական Կարիտասի կողմից: Ծրագրի նպատակն է նպաստել ներառական, հավասար և որակյալ կրթության իրականացմանը՝ համաձայն Կայուն զարգացման նպատակ 4-ի, ՄԱԿ-ի երեխաների իրավունքի կոնվենցիայի հոդված 28-ի և հոդված 23-ի և ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի հոդված 24-ի: