«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում բուժքույրական կրթության մասնագետի «Տնային խնամք» ծրագրում ներգրավելու համար։
Վայրը՝ ք. Վանաձոր կամ ք․ Գյումրի (հեռավար աշխատանքի հնարավորությունը ևս քննարկելի է)
Տևողությունը՝ 1 տարի (երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջան)
Զբաղվածությունը՝ շաբաթական 20 ժամ
Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 31, 2024 թ․
Նկարագրություն
«Հայկական Կարիտաս»-ի «Տնային խնամք» ծրագիրը տրամադրում է համակողմանի խնամք և աջակցություն միայնակ տարեցներին: Որպես այս ծրագրի առանձին բաղադրիչ՝ նախատեսվում է մշակել բուժքույրական կրթության համար նախատեսված մոդուլներ՝ ապագա և պրակտիկ բուժքույրերի պատրաստման և տարեցների խնամքի ոլորտում նրանց հմտությունների բարելավման համար,