author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1180 entries.

Հայաստանում խոցելի ուսանողների ուսման վարձի փոխհատուցում

Ծրագրի տևողությունը՝ 2024 թվականի փետրվարի 1 – 2024 թվականի հոկտեմբերի 1 (8 ամիս)

Գտնվելու վայրը՝ Հայաստան

Ընդհանուր նպատակ. Օգնել ցածր եկամուտ ունեցող և խոցելի ընտանիքների 50-60 ուսանողների ստանալ բարձրագույն կրթություն՝ այդպիսով նպաստելով նրանց անձնական և մասնագիտական ​​աճին:

 

Ծրագրի արդյունքներ

Արդյունք 1. Տրամադրել ֆինանսական կարիքների ապացույց (գործազուրկ ծնողներ, ցածր եկամուտ ունեցող ընտանիք և այլն)

Արդյունք 2. Տրամադրել համալսարանի պատճեններ լավ կամ գերազանց գնահատականներով:

 

Ծրագրի գործողությունները

1.1 Նպաստել հասարակության զարգացմանը՝ Հայաստանի ցածր եկամուտ ունեցող և խոցելի ընտանիքների (60) ուսանողների բարձրագույն կրթության հասանելիության ապահովման միջոցով:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում  կենսապահովման պայմանների բարելավման մասնագետ / բիզնես խորհրդատուի 

Տարածաշրջան՝ Սյունիքի մարզ, ք. Գորիս

Տևողություն՝ 7 ամիս (3 ամիս փորձաշրջանով)

Զբաղվածություն՝ շաբաթական 40 ժամ

Ծրագրի անվանումը՝ «Արձագանք հակամարտությունից տուժած ընտանիքներին Սյունիքում»

Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 24, 2024թ․

 

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել կյանքի կենսապահովման բարելավմանն ուղղված գործողություններ՝ տրամադրելով խորհրդատվություն և համապատասխան տեխնիկական աջակցություն ծրագրի շահառուներին՝ կենսապահովման պայմանների բարելավման, եկամուտների ստեղծման և գյուղատնտեսական հմտությունների վերաբերյալ,
  • Կատարել տնայցեր ծրագրի սոցիալական աշխատողների հետ համատեղ՝ ծրագրի չափորոշիչներին համապատասխանող շահառուների կարողությունների և նախկին փորձառության գնահատման նպատակով,

Միջազգային ուսումնական այց

2024 թվականի մայիսի 6-ից 12-ը Հունաստանում տեղի է ունենալու «Սոցիալական տնտեսության հաջողված փորձի ուսումնասիրություն» խորագրով միջազգային ուսումնական այց, որին հրավիրում ենք մասնակցելու Ճամաբարակ համայնքի տեղական դերակատարներին։

Միջազգային ուսումնական այցը կազմակերպվում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Սոցիալ-տնտեսական էկոհամակարգի զարգացում Ճամբարակ համայնքում» EcoSE ծրագրի շրջանակում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից:

Այցի նպատակը

Միջազգային այցի նպատակն է ուսումնասիրել Սոցիալական տնտեսության եվրոպական փորձը և տեղայնացնել ձեռքբերված փորձը Ճամբարակ համայնքում՝ գործուն մեխանիզմների կիրառման միջոցով։

 

Մասնակիցները

Ճամբարակ համայնքի ՏԻՄ,

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում  իրավաբան-խորհրդատուի։

Վայրը՝ ք. Սոչի (Ռուսաստանի Դաշնություն)

Տևողությունը՝ 6 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)

Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 13, 2024 թ․

Զբաղվածությունը՝ շաբաթական 40 ժամ

Ծրագրի անվանումը՝  «Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում»

 

Իրավաբան-խորհրդատուի պարտականություններ

  • Խորհրդատվություն տրամադրել ՀՀ աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին;
  • Մասնակցել ծրագրով նախատեսված հանդիպումներին, դասընթացներին;
  • Հաշվետվություն տրամադրել ծրագրով նախատեսված խորհրդատվությունների վերաբերյալ;

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում ինժեների։ 

Տարածաշրջան՝ Սյունիքի մարզ, ք. Գորիս

Տևողություն՝ 7 ամիս (3 ամիս փորձաշրջանով)

Զբաղվածություն՝ շաբաթական 40 ժամ

Ծրագրի անվանումը՝ «Արձագանք հակամարտությունից տուժած ընտանիքներին Սյունիքում»

Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 10, 2024թ․

 

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել տնայցեր ծրագրի թիրախ համայնքներում՝ ծրագրի չափորոշիչներին համապատասխանող շահառուների գնահատման նպատակով, շահառուների հետ փոքր վերանորոգման պլանների, համապատասխան շինանյութի ցանկերի կազմում, աշխատուժի գնահատում, համապատասխան նախահաշիվների/հաշվարկների իրականացում;
  • Աջակցության տրամադրում շահառու ընտանիքներին՝ վերանորոգման գործողությունների իրականացման նպատակով շինարարական նյութերի ձեռքբերման գործընթացում;