Կարի կենտրոն կանանց համար
Ծրագրի տեւողությունը` 01.07.2015 – 30.06.2017թ.թ.
Շահառուների թիվը` 50 կանայք
Վայրը` Գյումրի, Շիրակի մարզ
Նախապատմությունը`
Տարբեր ծրագրերի իրականացման ընթացքում Հայկական Կարիտասը բացահայտեց, որ կա մասնագիտական դասընթացների կարիք, որպեսզի որևէ կերպ նպաստեն աղքատ և լքված ընտանիքների տնտեսական կայունությանը: 2005-2006 թթ. ին իրականացվեց նմանատիպ փորձնական ծրագիր, որի փոքրաթիվ շահառուներն էին ընտանեկան բռնությունների զոհ դարձած կանայք: Մինչև 2007 թ-ը վերածվեց ամբողջովին գործող կենտրոնի` տեղական որակի չափանիշներին համապատասխան: 2007-2016 թթ-ի ընթացքում 120-ից ավել կանայք կենտրոնում հաճախել են կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացների,