author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1154 entries.

Հավասար կրթություն բոլոր երեխաների համար

Հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող և կարիքավոր երեխաների և նրանց ծնողների համար

Ծրագրի տեւողությունը`  01.10.2014 – 30.09.2016թ.թ.

թ.թ.

Վայրը` Շիրակի,Գեղարքունիկի մարզ և Երևան

Նպատակը`

Նպաստել կրթության, զբաղվածության և արժանապատիվ կյանքի հավասար հնարավորությունների ապահովմանը` հաշմանդամություն ունեցող, կարիքավոր երեխաների և նրանց ծնողների համար:

Գործողությունների նկարագրություն`

  1. Ստեղծել հնարավորություն հաշմանդամություն ունեցող և կարիքավոր 200 երեխաների համար` ձեռք բերելու անհրաժեշտ մասնագիտական ​​հմտություններ կամ ստանալ բարձրագույն կրթություն,

Միգրացիա և զարգացում

Միգրացիա եւ զարգացում I, II, III

Ծրագրի տեւողությունը` 03.2010թ.-ից- մինչ այսօր

Շահառուների թիվը`

  1. ԵՄ-ից վերադարձողներ մինչ այսօր 484 անձ, 218 ընտանիք, մինչ 2019թ.-ը տարեկան հնարավորություն կա ընդունելու մոտ 70-80 վերադարձող ՀՀ քաղաքացի
  2. Միգրացիոն բարձր ռիսկայնություն ունեցող համայնքների գործազուրկ երիտասարդներ՝ 563 հավանական միգրանտներ (վերաորակավորման դասընթացներ ​​եւ աշխատանքի տոնավաճառներ)
  3. Իրազեկվածության բարձրացմանը միտված արշավներ միգրացիոն բարձր ռիսկայնություն ունեցող համայնքների բնակիչների ​​եւ տարբեր ուսումնական հաստատությունների 583 մասնակից- երիտասարդների համար
  4. 60 ԵՄ-ից վերադարձող, միգրացիոն բարձր ռիսկայնություն ունեցող համայնքների երիտասարդներ​​ եւ սիրիահայեր՝ տրամադրված 60 անտոկոս փոխառություններ
  5. Բարձր ռիսկայնություն ունեցող համայնքների մոտ 9000 բնակիչ՝ իրականացված 6 զարգացման ծրագրեր:

Սնունդ մանկապարտեզի երեխաներին

Սնունդ Սեպասար և Ղազանչի գյուղերի մանկապարտեզների երեխաների համար

Սկիզբ`2010

Նպատակը`

Ծրագրի նպատակն է աջակցել Սեպասար և Ղազանչի համայնքների նախադպրոցական ուսուցման կազմակերպմանը:

Խնդիրները`

  • Ապահովել Սեպասարում և Ղազանչիում բնակվող նախադպրոցական տարիքի 50 երեխաների կրթական զարգացումը:
  • Ապահովել Սեպասարում և Ղազանչիում բնակվող նախադպրոցական տարիքի 50 երեխաների մշակութային զարգացումը:
  • Ապահովել 50 երեխաների սոցիալական պաշտպանությունը՝ վերջիններիս ամենօրյա սնունդ տրամադրելու եւ սոցիալական միջոցառումներ կազմակերպելու միջոցով:

Վերը նշված խնդիրների իրականացման համար կկազմակերպվեն հետեւյալ միջոցառումները՝

  • Ուսուցանող խաղեր
  • Մշակութային խաղեր
  • Սպորտային խաղեր
  • Տոների նշում
  • Երեկույթների կազմակերպում
  • Երեխայի խնամք

Նկարագրություն`

Սեպասար և Ղազանչի համայնքների մանկապարտեզները ձեռք են բերվել ու վերանորոգվել Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի կողմից` համայնքներում կրթական և հոգևոր կենտրոններ ստեղծելու ու նաև երեխաների համար մանկապարտեզների աշխատանքը վերսկսելու համար:

Նվազեցնել անկանոն միգրացիան եւ մարդկանց շահագործումը ՀՀ-ում

Նվազեցնել անկանոն միգրացիան եւ մարդկանց շահագործումը ՀՀ-ում

Ծրագրի տեւողությունը` 01.01.2016- 31.12.2018թթ.

Շահառուների թիվը` 2016 թ.-ին 1601

Թիրախ խումբ` աշակերտներ, ուսուցիչներ, համայնքային բնակիչներ

Վայրը` Շիրակի, Լոռիի եւ Գեղարքունիկի մարզեր

Նպատակը` Բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը միգրացիայի եւ մարդկանց շահագործման վերաբերյալ

Խնդիրները`

  1. Գործընկեր 3 մարզային ՀԿ-ների միջոցով անցկացնել կանոնավոր միգրացիայի եւ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ դասընթացներ եւ իրազեկման արշավներ ՀՀ Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում գտնվող ուսումնական հաստատություններում եւ համայնքներում:
  2. «Միգրացիա» թեման ներառել դպրոցական պլանի թեմաների շարքում:

ԱՐԱՄԱԶԴ ՍՄԱՐԹ. (Հզոր, Արդի, Ակտիվ, Պատասխանատու, Թափանցիկ)

ԱԱՐԱՄԱԶԴ ՍՄԱՐԹ. (Հզոր, Արդի, Ակտիվ, Պատասխանատու, Թափանցիկ)

Ծրագրի տեւողությունը` 01.10.2018 – 30.09.2021 թթ.

Շահառուների թիվը`

Վայրը` Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերի սահմանամերձ տարածաշրջաններ:

Նպատակ` Արամազդ Սմարթ ծրագրի նպատակն է խթանել ՀՀ սահմանամերձ տարածաշրջաններում զարգացման գործընթացները՝ հիմնական շահագրգիռ կողմերի միջև (ՏԻՄ, ՓՄՁ, ՔՀԿ, ակտիվ երիտասարդ քաղաքացիներ) փոխհամագործակացություն և գործընկերություն հաստատելու միջոցով:

Խնդիրներ`

  • Գեղարքունիքի,