author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1180 entries.

Ուղերձ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ ԲՀԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁ

ՀԱՅՐ ՌԱՓԱՅԷԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԿԱԹՈՂԻԿԷ ՀԱՅՈՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԵՒՐՈՊԱՅԻ

arqepiskoposԵկէ’ք դիմաւորենք 2011թ., որպէս Աստծուց տրուած անզուգական պարգեւ եւ փառաբանենք այն մեզ տուողին` Արարչին, Փրկչին ու կենդանութիւն պարգեւողին:

Մեզ տրուած կեանքը մի նուէր է, որի ընթացքում պէտք է գովերգենք եւ փառաբանենք նրան, ով աշխարհ եկաւ մեզ դէպի երկինք բարձրացնելու։
Այս նոր տարուայ շեմին մաղթենք տեսնել իրար խորապէս եւ գործնականօրէն Աստուծոյ զաւակ դարձած` ունենալով Յիսուսին ուղեցոյց մեր առօրեայում եւ լինելով յանձնառու բարուն, գեղեցիկին եւ օգտակարին: Լցնե’նք նոր տարուայ ճերմակ էջերը աստուածահաճոյ կեանքով եւ գործերով,

Հավասար հնարավորություններ ականավոր ուսանողների համար

«Հավասար հնարավորություններ ականավոր ուսանողների համար» ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին: Ծրագիրն իրագործվում է Ավստրիական Կարիտասի առատաձեռն ներդրումների շնորհիվ:

«Հավասար հնարավորություններ ականավոր ուսանողների համար» ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին: Ծրագիրն իրագործվում է Ավստրիական Կարիտասի առատաձեռն ներդրումների շնորհիվ:

studentԾրագրի թիրախը անապահով ընտանիքների հայ ուսանողներն են, ովքեր ունեն բարձր առաջադիմությում իրենց կրթական հաստատություններում:Ծրագիրը տրամադրում նրանց ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ նյութական աջակցություն: Այս տարվա սկզբից կազմակերպությունն ամբողջությամբ կամ մասնակի հոգացել է 15 ուսանողի ուսման վճարը և ապահովել անհրաժեշտ երաժշտական գործիքներով:

Ավելի շատ ուսանողներ դեռ ակնկալում են մեր աջակցությունը: Միացեք մեզ օգնելու նրանց, եւ ներդրումներ արեք մեր երկրի հետագա զարգացման գործում:Վերջերս մենք ստացել ենք երախտիքի նամակ,

Չկայացած երկխոսություն Կրթության նախարարության հետ

Նոյեմբերի 8-ին “Հայկական Կարիտաս” բարեսիրական հասարակական կազմակերպությունը հրավիրել էր մամլո-ասուլիս ժուռնալիստների Ասպարեզ ակումբում ՀՀ Կրթության և Գիտության նախարարության հետ անհամաձայնությունների և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հղված նամակի առնչությամբ:

Նոյեմբերի 8-ին “Հայկական Կարիտաս” բարեսիրական հասարակական կազմակերպությունը հրավիրել էր մամլո-ասուլիս ժուռնալիստների Ասպարեզ ակումբում ՀՀ Կրթության և Գիտության նախարարության հետ անհամաձայնությունների և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հղված նամակի առնչությամբ:

1Խնդիրը առաջացել էր 5 ամիս առաջ, երբ ԿԳ նախարարությունը լուծարեց “Գերմանական Բարեկամություն” ծրագրի շրջանակներում, Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան Գիմնազիայի հովանավորությամբ վերանորոգված Գյուղատնտեսական Ակադեմիայի Ախուրյանի Հենակետային Վարժարանը:

Առողջ մտածելակերպ առողջ ընտանիք

Առողջ մտածելակերպ` առողջ ընտանիք

Վայրը` Գյումրի,Շիրակի մարզ

Ծրագրի տեւողությունը` 2010 – 01.09.2012թ.թ.

Նկարագրություն`

“Առողջ մտածելակերպ`առողջ ըտանիք” ծրագիրը շատ յուրօրինակ է իր տեսակի մեջ, և կարևորում է առողջ ընտանիքների կազմավորման և առողջ սերնդի դաստիարակման հարցերը,ընտանիքի արժևորումը և “երկուսի միասնությամբ երրորդի ստեղծումը”:

Վերջնանպատակն է Սուրբ Պսակի խորհրուրդի կարեւորումը, այն ամենօրյա “աշխատանքը”, որ պետք է տարվի զույգերի կողմից ընտանիքը պահպանելու նպատակով, Հայկական “մեծ” ընտանիքներում (ուրոր նորապսակ զույգը ապրում է մեծամասամբ ամուսնու ծնողների հետ միասին) պատասխանատվությունների հստակեցումը եւ հոգեբանորեն առողջ սերնդի դաստիարակությունը:

Գործընկերները` Ռենովաբիս

Ծրագրի ղեկավար`Արտաշես Մարգարյան