«Հայկական Կարիտաս»-ը հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ներքին ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:
«Հայկական Կարիտաս»-ը գործունեության սկզբից ի վեր ցուցաբերել է անմիջական աջակցություն հազարավոր մարդկանց Հայաստանի 125 համայնքներում:
«Սիրով ու սրտացավությամբ ծառայել տարբեր խոցելի խմբերի` հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունը». սա է առաքելությունը, որ իրականացնում է «Հայկական Կարիտաս»-ը: Վերջինիս տեսլականն է լինել հզոր և կարևոր դերակատար Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանության հարցում:
Նոյեմբերի 25-ին Վանաձորում կայացավ «Տնային խնամք» ծրագրի շրջանակներում հայտարարված «Պարգևիր ժպիտ» ակցիայի հաշվետու միջոցառումը: Ակցիան իրականացվել է հոկտեմբերի 1-31-ը: Ակցիայի նպատակը հասարակությանը՝ մասնավորապես անհատների, աշխատանքային կոլեկտիվների, շահագրգիռ կառույցների համախմբումն էր տարեցների հիմնախնդիրների շուրջ: 1 ամսվա ընթացքում ակցիային մասնակցել են 3 կառույց, 9 անհատ բարերար (այդ թվում 1 բարերար ԱՄՆ-ից, 1 բարերար ՌԴ-ից…







