“Էմիլի Արեգակ”-ը պետք է լիներ իմ կյանքում
Ամեն անգամ դժվարանում եմ հիշել ու պատմել զվարճալի դեպքեր ու պատմություններ իմ կամավորության 4 տարիներից. դրանք շատ-շատ են: Իմ յուրաքանչյուր օրն «Արեգակ»-ում մի հետաքրքիր,
ավարտուն պատմություն է՝ լի զվարճալի դրվագներով ու կյանքի դասերով:
Ինձ համար ավելի հեշտ կլինի պատասխանել այն հարցին, թե ի՞նչ է տվել ինձ կամավորությունը: Դրա համար մի քանի բառով պատմեմ՝ ինչպիսին էի մինչև «Արեգակ»-ի կամավոր դառնալը. ամաչկոտ էի, նույնիսկ բարևելիս կարմրում էի, չէի սիրում շփվել մարդկանց հետ, ինքնամփոփ էի: Կարող էի ժամերով նստել և ոչ մի բառ չարտասանել:

