Հունվարի 16-17-ին Կարիտաս Եվրոպան կազմակերպեց ինստիտուցիոնալ շահերի պաշտպանության առաջին ֆորումը Բրատիսլավայում` Սլովակիայում:
Ֆորումը հավաքել էր նորաստեղծ ինստիտուցիոնալ շահերի պաշտպանության գործողությունների խմբի եւ նրա Տեղեկատու Ցանցի անդամներին փորձի փոխանակման համար: Եվրոպական Կարիտաս 15 կազմակերպությունների շահերի պաշտպանության փորձագետներ մասնակցում էին ֆորումին` քննարկելու…

Հունվարի 16-17-ին Կարիտաս Եվրոպան կազմակերպեց ինստիտուցիոնալ շահերի պաշտպանության առաջին ֆորումը Բրատիսլավայում` Սլովակիայում:
Ֆորումը հավաքել էր նորաստեղծ ինստիտուցիոնալ շահերի պաշտպանության գործողությունների խմբի եւ նրա Տեղեկատու Ցանցի անդամներին փորձի փոխանակման համար: Եվրոպական Կարիտաս 15 կազմակերպությունների շահերի պաշտպանության փորձագետներ մասնակցում էին ֆորումին` քննարկելու, թե ինչպես է Կարիտասը շահերի պաշտպանություն իրականացնում տարբեր երկրներում,
ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն պետական ծառայության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ համագործակցության շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 14-ին կայացավ «Վերադարձի և վերաինտեգրման հարցերի շուրջ. համագործակցություն և համակարգում» խորագրով կլոր սեղան-տարեկան ամփոփիչ հավաքը, որի հիմնական նպատակը վերադարձի և վերաինտեգրման ոլորտում տեղի ունեցող նոր զարգացումների վերաբերյալ տեղեկատվության փախանակումն ու համագործակցության …
ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն պետական ծառայության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ համագործակցության շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 14-ին կայացավ «Վերադարձի և վերաինտեգրման հարցերի շուրջ. համագործակցություն և համակարգում» խորագրով կլոր սեղան-տարեկան ամփոփիչ հավաքը, որի հիմնական նպատակը վերադարձի և վերաինտեգրման ոլորտում տեղի ունեցող նոր զարգացումների վերաբերյալ տեղեկատվության փախանակումն ու համագործակցության հնարավորությունների խթանումն էր:
Պաշտոն` Արարատի մարզի Արտաշատ քաղաքում «Տարեցների տնային խնամք» եւ «Փոքրիկ Իշխան երեխաների ցերեկային կենտրոն» Ծրագրերի Ղեկավար:
Հիմնական պարտականություններ՝ Ստանձնել նշված ծրագրերի բոլոր գործողությունների ընթացիկ ղեկավարման պատասխանատվությունը, ներառյալ առանձին ծրագրերի եւ ընդհանուր ուղղության իրականացման, վերահսկման/գնահատման եւ զարգացման քաղաքականության մշակմանը վերաբերող գործողությունները` ըստ համաձայնեցված մեթոդաբանության: Կարդալ ավելին… >>
Պաշտոն` Արարատի մարզի Արտաշատ քաղաքում «Տարեցների տնային խնամք» եւ «Փոքրիկ Իշխան երեխաների ցերեկային կենտրոն» Ծրագրերի Ղեկավար
Հիմնական պարտականություններ՝ Ստանձնել նշված ծրագրերի բոլոր գործողությունների ընթացիկ ղեկավարման պատասխանատվությունը, ներառյալ առանձին ծրագրերի եւ ընդհանուր ուղղության իրականացման, վերահսկման/գնահատման եւ զարգացման քաղաքականության մշակմանը վերաբերող գործողությունները` ըստ համաձայնեցված մեթոդաբանության:
«Հայկական Կարիտաս»-ը հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ներքին ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:
«Հայկական Կարիտաս»-ը գործունեության սկզբից ի վեր ցուցաբերել է անմիջական աջակցություն հազարավոր մարդկանց Հայաստանի 125 համայնքներում:
«Սիրով ու սրտացավությամբ ծառայել տարբեր խոցելի խմբերի` հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունը». սա է առաքելությունը, որ իրականացնում է «Հայկական Կարիտաս»-ը: Վերջինիս տեսլականն է լինել հզոր և կարևոր դերակատար Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանության հարցում:













