author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1239 entries.

«Հայկական Կարիտաս»-ի եւ Կարիտաս Իտալիայի արագ արձագանքումը ԼՂՀ տուժած բնակչությանը

unnamed2016թ. ապրիլի 1-5-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում կոպտորեն խախտվեց հրադադարի ռեժիմը, որի արդյունքում կարիք եղավ անմիջապես մարդասիրական օգնություն հասցնել տուժած բնակչությանը: «Հայկական Կարիտաս»-ը Կարիտաս Իտալիայի աջակցությամբ արագ արձագանքեց իրավիճակին` ձեռնամուխ լինելով մարդասիրական օգնության տրամադրմանը` Ստեփանակերտի մարդասիրական օգնության համակարգող մարմնին ուղարկելով մեծաքանակ սնունդ:

 

unnamed2016թ. ապրիլի 1-5-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում կոպտորեն խախտվեց հրադադարի ռեժիմը, որի արդյունքում կարիք եղավ անմիջապես մարդասիրական օգնություն հասցնել տուժած բնակչությանը: «Հայկական Կարիտաս»-ը Կարիտաս Իտալիայի աջակցությամբ արագ արձագանքեց իրավիճակին` ձեռնամուխ լինելով մարդասիրական օգնության տրամադրմանը` Ստեփանակերտի մարդասիրական օգնության համակարգող մարմնին ուղարկելով մեծաքանակ սնունդ:

«ՀԿ»-ի 5 պատվիրակները կազմակերպեցին մարդասիրական օգնության տեղափոխումն ու սննդի հանձնումը օգնության համակարգող մարմնին:

Հանդիպում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում

11«Հայկական Կարիտաս»-ը (ՀԿ) իր գործող ռազմավարական վեց ուղղություններից մեկի՝ Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ուղղությունն ամբողջականացնելու համար գործարկում է գործողությունների նոր փուլ: Նոր եռամյա ռազմավարությունն իր գործողությունների ծրագրով մշակվել է հաշվի առնելով այդ նպատակը՝ Օքսֆամ/ՕքսԵՋեն ՀԿ-ի ԱՌՆ (Աղետների ռիսկի նվազեցման) փորձագետ Զարուհի Տոնոյանի ակտիվ ուղղորդմամբ եւ խորհրդատվությամբ:

 

unnamed«Հայկական Կարիտաս»-ը (ՀԿ) իր գործող ռազմավարական վեց ուղղություններից մեկի՝ Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ուղղությունն ամբողջականացնելու համար գործարկում է գործողությունների նոր փուլ: Նոր եռամյա ռազմավարությունն իր գործողությունների ծրագրով մշակվել է հաշվի առնելով այդ նպատակը՝ Օքսֆամ/ՕքսԵՋեն ՀԿ-ի ԱՌՆ (Աղետների ռիսկի նվազեցման) փորձագետ Զարուհի Տոնոյանի ակտիվ ուղղորդմամբ եւ խորհրդատվությամբ: Ռազմավարությունն ԱՌՆ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման դաշտում գործող շահագրգիռ կողմերին պաշտոնապես ներկայացվեց սույն թվականի մարտի 23-ին:

Գաղթի և կյանքի հատվող ճանապարհին

Դա մի սովորական աղքատիկ բնակարան էր… որտեղ շուրջ 26 տարի ապրում են ծեր ամուսինները:

Մենք այցելեցինք նրանց պատահական ձմեռային մի օր: Ամասիայի դաշտերը ամբողջովին սպիտակ էին, այնքան անաղարտ, այնքան մաքուր էր ամեն ինչ: Երկինքը նույնպես սպիտակ էր, կամ էլ, գուցե, հենց երկրի ճերմակությունն էր նրան այդպիսին դարձրել: Գյուղում օդը թեթև ու եթերային էր, զարմանալի հանգստություն կար այդ խաղաղ ու սառը օդում:

Արեստ պապն ու նրա փոքրամարմին կինը սպասում էին մեզ և ողջունեցին ինչպես իրենց հարազատներին կողջունեին: Նրանց աչքերում կարոտ կար, որը, մի պահ, չկարողացա ինձ վերագրել, քանի որ առաջին անգամ էի նրանց հանդիպում:

Արեստ պապը ծնվել է Շահումյանի շրջանի Քարաչինար գյուղում՝ 1933 թվականին:

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Արամազդ. համայնքի համար, համայնքի հետ» ծրագրի շրջանակներում հայտարարվում է դրամաշնորհային ծրագրերի մրցույթ, որին հրավիրվում են մասնակցելու Շիրակի (Ամասիա, Աշոցք), Գեղարքունիքի (Ճամբարակ, Վարդենիս) եւ Լոռու (Ստեփանավան) մարզերում գործող հասարակական կազմակերպությունները և բարեգործական հիմնադրամները: Կարդալ ավելին …

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Արամազդ. համայնքի համար, համայնքի հետ» ծրագրի շրջանակներում հայտարարվում է դրամաշնորհային ծրագրերի մրցույթ, որին հրավիրվում են մասնակցելու Շիրակի (Ամասիա, Աշոցք), Գեղարքունիքի (Ճամբարակ, Վարդենիս) եւ Լոռու (Ստեփանավան) մարզերում գործող հասարակական կազմակերպությունները և բարեգործական հիմնադրամները: 

Աշխատանքային պարտականությունների և պահանջվող որակավորումների փաթեթը ներբեռնել այստեղ՝  button button

Հայտարարություն

«Հայկական Կարիտաս»-ի Տաշիրի Հայ Կաթողիկէ «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում աշխատանքի են հրավիրվում սոցիալական աշխատողներ: Կարդալ ավելին …

«Հայկական Կարիտաս»-ի Տաշիրի Հայ Կաթողիկէ «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում աշխատանքի են հրավիրվում սոցիալական աշխատողներ:

Աշխատանքային պարտականություններ՝

  • կատարել անհատական և խմբային սոցիալական աշխատանք երեխաների և մեծահասակների հետ
  • վարել շահառուների անձնական գործերը
  • պարբերաբար կապի մեջ լինել շահառուների ծնողների/խնամակալների հետ՝ տրամադրելով տեղեկություն նրանց վիճակի մասին
  • աշխատել այլ մասնագետների հետ ծառայության մատուցման արդյունավետության բարելավման համար
  • պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ:

Պահանջվող հատկանիշներն են՝

  • սոցիալական աշխատողի բարձրագույն կրթություն
  • առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • երեխաների և մեծահասակների հետ անհատական և խմբային աշխատանքի փորձ
  • մանկավարժական գիտելիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • համակարգչային հմտություններ
  • որևէ օտար լեզվի բավարար իմացությունը ցանկալի է

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ h.sargsyan@cararm.am,