author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1317 entries.

FemCare: Հասանելի առողջապահական ծառայություններ եւ կրթություն կանանց համար

Ծրագրի տեւողությունը՝ ապրիլ-դեկտեմբեր, 2025

Ծրագրի մասնակիցներ՝ 40 հղի կանանց մասնակցություն ԱԱՊԿ-ի համալիր ծրագրի շրջանակներում, եւ 150 հղի կանանց մասնակցություն՝ Գյումրու 6  պոլիկլինիկաներում՝ հոգեբանական խորհրդատվության պարապմունքների շրջանակներում։

Վայրը՝ ք․ Գյումրի

 

Նպատակը՝ Բարելավել Շիրակի մարզի կանանց բարեկեցությունը՝ ապահովելով հղի կանանց մայրության դպրոցի համապարփակ եւ բարձրորակ դասընթացների անվճար հասանելիություն։

Ակնկալվող արդյունքներ․
Արդյունք 1․ Մասնակցություն Մայրության դպրոցի դասընթացիներին։
Արդյունք 2․ Հոգեբանական եւ ֆիզիկական պատրաստվածություն՝ ծննդաբերությանը։
Արդյունք 3. Գիտելիքի փոխանցում եւ կատարելագործում՝ առողջապահության ոլորտի մասնագետների միջեւ։

 

Տեխնիկական առաջադրանք

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնների՝

արտակարգ իրավիճակներին պատրաստվածության բարելավման համար տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կառուցենք կամուրջներ․ Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագիր

 

Ծրագրի անվանումը Կառուցենք կամուրջներ․ Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում
Իրականացման վայրը Հայաստանի Հանրապետություն
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 07․06․2025թ․ 23։00
Սկզբի ամսաթիվը Հունիս 2025թ․
Պայմանագրի տեսակը Ծառայության պայմանագիր
Ծառայության մատուցման տևողությունը Հունիս – սեպտեմբեր 2025թ․
Դիմումների համար նախատեսված էլ.

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Տնային խնամքի խթանումը Հայաստանում» ծրագրում սոց․ աշխատողի աշխատանքի համար:

Վայրը՝ ք. Գյումրի

Տևողությունը՝ 1 տարի (3 ամիս փորձաշրջան)

Դրույքաչափը՝ լրիվ դրույք

 

Սոցիալական աշխատողի պարտականությունները

  • Կատարել շահառուների կարիքների համալիր գնահատում, ներառյալ նախասիրությունների և հետաքրքրությունների գնահատումը։
  • Հայտնաբերել ռիսկային իրավիճակները և ձեռնարկում համապատասխան քայլեր՝ հիմնախնդիրների և ռիսկերի խորացումը կանխելու նպատակով։
  • Անհրաժեշտության դեպքում կատարել լրացուցիչ այցելություններ՝ նախապես տեղեկացնելով ծրագրի համակարգողին։
  • Իրականացնել գործողություններ և միջոցառումներ, որոնք նպաստում են շահառուի սոցիալական կապերի ամրապնդմանը և համայնքում ներառմանը (օրինակ՝ ժամանցային միջոցառումներ, պատմամշակութային այցեր, փոխօգնության խմբեր և այլն)։
  • Համագործակցել պետական և ոչ պետական կառույցների ու կազմակերպությունների հետ՝ ապահովելով շահառուին անհրաժեշտ ծառայությունների մատուցումը։
  • Ներկայացնել շահառուի շահերն ու իրավունքները,

Սոցիալական բնակարանային ապահովման ծրագիր

Ծրագրի տևողություն: 01.02.2025-30.09.2027

Շահառուների քանակ: 80 անձ/22 ընտանիք

Թիրախ խմբեր: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ

Տեղակայություն: Արտաշատ համայնք, Արարատի մարզ

 

Նպատակը:

ՀՀ-ում պիլոտավորել ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման մոդել: Ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության բնակարանային բարեկեցիկ պայմաններ՝ կիրառելով Բոսնիա և Հերցեգովինայի նմանատիպ փորձը:

 

Խնդիրները:

  1. ՀՀ-ում ստեղծել ոչ առևտրային սոցիալական բնակարանային ֆոնդի նախադեպ՝ համագործակցելով ԱՍՀՆ-ի և Արտաշատ համայնքի հետ:
  2. Վերակառուցել ազգային և միջազգային ստանդարտներին համապատասխան 22 ոչ առևտրային սոցիալական բնակարան:

Գնային առաջարկ/ Bidding

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ- ն, որը գտնվում է ՀՀ, ք. Գյումրի, Հ Սարգսյան 3-րդ նրբ․, 8 տուն, հասցեում, հայտարարում է մրցույթ ընկերության կարիքների համար բենզինի և դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով՝ Գյումրի, Երևան, Արտաշատ, Գավառ, Վանաձոր քաղաքներում:

 

Ընտրված մասնակիցը որոշվում է ` գնային առաջարկների  արդյունքում, նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

 

Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` info@caritas.am էլ հասցեին մինչև ս/թ-ի Մայիսի 17 ժամը 18:00-ն: