


Արշակունի Սեդան ծնվել է 1927թ.-ի հունվարի 24-ին Գյումրի քաղաքում: Հայրը ծնունդով Ղարսից էր, արհեստավոր, մայրը գյումրեցի՝ տնային տնտեսուհի: 1918թ.-ին Կարսից Սեդայի հայրը ընտանիքի հետ միասին փախել են Հայաստան, եկել են Գյումրի, որտեղ էլ հանդիպել է ապագա կնոջը՝ Սեդայի մորը: «Մեծ ցավով է հայրս թողել հայրենի Կարսը, միակ երազանքն ետ գնալն ու Կարսում ապրելն է եղել, ինձ միշտ ասում էր, «Եթե մահանամ, գերեզմանիս հողից մի քիչ կտանեք Կարս», պատմում է Սեդա տատիկը: Այդպես էլ չի իրականացել արհեստավոր մարդու երազանքը՝ Կարս գնալու եւ մշտապես նորից բնակվելու։ Մի օր էլ,