author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1234 entries.

«Համայնքային հիմնախնդիրների փաստահեն շահապաշտպանություն․ կարողությունների զարգացում» աշխատարան Սյունիքի ՔՀԿ-ների համար

Մասնակցելով աշխատարանին՝ ՔՀԿ-ները հնարավորություն կունենան․

  • Զարգացնել իրենց գիտելիքներն ու կարողությունները՝ փաստահեն շահապաշտպանության, քաղաքականության վրա ազդելու նորարար մոտեցումների և մեխանիզմների վերաբերյալ;
  • Քննարկել իրենց հուզող համայնքային սոցիալական հիմնախնդիրները և համատեղ զարգացնել շահերի պաշտպանության գաղափարներ և ռազմավարություններ;
  • ՔՀԿ-ների շահերի պաշտպանության կարիքների քննարկում և շահերի պաշտպանությանը վերաբերող դրամաշնորհային գաղափարների գեներացում;
  • «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից հայտարարված ենթադրամաշնորհի դիմելու հնարավորություն։

Ենթադրամաշնորհը հնարավորություն է ՔՀԿ-ների, ինչպես նաև ՔՀԿ-ներից կազմված կոնսորցիումների (այսուհետ՝ կոնսորցիում) համար, ըստ կարիքի, իրականացնել ուսումնասիրություններ, հետազոտություններ, վերլուծություններ, ինչպես նաև իրականացնել իրազեկվածության և/կամ քաղաքականությունների մշակման/բարելավմանննն ուղղված արշավներ, որոնք կնպաստեն ապացուցահեն և արդյունքահեն և միջոլորտային,

Գնային առաջարկ/ Bidding

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ- ն, որը գտնվում է ՀՀ, ք. Գյումրի, Հ Սարգսյան 3-րդ նրբ․, 8 տուն, հասցեում, հայտարարում է մրցույթ ընկերության կարիքների համար բենզինի և դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով՝ Գյումրի, Երևան, Արտաշատ, Գավառ, Վանաձոր քաղաքներում:

Ընտրված մասնակիցը որոշվում է ` գնային առաջարկների  արդյունքում, նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` Info@caritas.am էլ հասցեին մինչև ս/թ-ի Մայիսի 5-ը ժամը 10:00-ն:

 

Կարդալ ավելին․․․

 

ԲԱՑ ՀՐԱՎԵՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ

 ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

25 ապրիլի, 2025թ

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայկական Կարիտասը բարեսիրական հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում 1995 թվականից, և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանություն և խնամք, համայնքային զարգացում և աղետների ռիսկի կառավարում, միգրացիա, ինտեգրում և  արագ արձագանքում:

2024թ․ հոկտեմբերից Հայկական Կարիտասն իրականացնում է «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայության բարձրացում» ծրագիրը՝ Կարիտաս կոնֆեդերացիայի անդամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու դիմակայունության բարձրացմանը՝ ապահովելով արժանապատիվ կյանք և կայուն զարգացում։

2024թ․ նոյեմբերից Հայկական Կարիտասն իրականացնում է «Three4ResilientArmenia:

Հայաստանում պարենային անվտանգության կայուն լուծումներ

Ծրագրի տևողությունը՝ 01.02.2025-31.01.2027թթ

Վայրը ՝ Շիրակ մարզը

Ընդհանուր նպատակ. Շիրակի մարզում 255 ընտանիքի և նրանց երեխաների պարենային ապահովության բարձրացում՝ սննդարար սննդի ապահովման, սննդի կայուն մշակման և ֆինանսական արդյունավետ պլանավորման միջոցով:

 

Ծրագրի արդյունքները

Արդյունք 1. Առողջ սննդի ապահովում – Մանկապարտեզներում երեխաներին հասանելի է առողջ սնունդը՝ սննդակարգի պահանջներին համապատասխանող հավասարակշռված ճաշերի և խորտիկների տրամադրելու միջոցով: (SDG 2. ներդրում ենթակետերում 2.1. և 2.2.)

 

Արդյունք 2. Առողջ սննդի մշակում – Խոցելի  ընտանիքները սովորում են թե ինչպես մշակել առողջ սնունդ՝ մրգեր,

Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր

Ծրագիր Արտաշատում  շահույթ չհետապնդող (ոչ առևտրային) սոցիալական բնակարանային ապահովման ծրագիր, ՀՀ

Կապալային աշխատանքներ

Փաթեթ 1. Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայություն

Փաթեթ 2. Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություն

Պատվիրատու կազմակերպություն Հայկական Կարիտաս՝ Կաթոլիկ օգնության ծառայությունների հետ համատեղ

Երկիր Հայաստանի Հանրապետություն

Պայմանագրի տեսակը Վերակառուցման նախագծման և/կամ տեխնիկական հսկողություն

Ծանուցման տեսակը Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր

Ներկայացման ամսաթիվ 2025թ․ ապրիլի 16

Փակման ամսաթիվ  2025թ․ ապրիլի 30, ժամը 12։00