«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանն (այսուհետ` «Կազմակերպություն») անհրաժեշտ է 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տարեկան ֆինասական հաշվետվությունների աուդիտի անցկացում «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքների պահանջների համաձայն:

 

Աուդիտ իրականացնող կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ պայմաններին՝

  • Աուդիտորական կազմակերպության մասին տեղեկությունները «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-283-Ն) 6-րդ հոդվածի համաձայն պետք է գրանցված լինեն մասնագիտացված կառույցի՝ աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում:
    • Աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա ոչ առևտրային կազմակերպության աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ:
    • Աուդիտորական կազմակերպությունը պետք է հանդիսանա միջազգային հեղինակավոր որևէ աուդիտորական կազմակերպության լիիրավ անդամ։
    • Աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա միջազգային դոնորների (այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների, զարգացման գործակալությունների, հիմնադրամների) կողմից ֆինանսավորվող ծրագրերի աուդիտի իրականացման ապացուցելի փորձ:
    • Աուդիտորական կազմակերպությունը պետք է հանդիսանա միջազգային աուդիտորական ցանցի անդամ, և անդամակցությունը պետք է լինի գործող ու հաստատված համապատասխան փաստաթղթերով։
    • Աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ոչ առևտրային կազմակերպությունների աուդիտի մասնակցության առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և նրա մասին տեղեկությունները «Աուդիտորական գործունեության մասին» (ՀՕ-283-Ն) ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն պետք է գրանցված լինեն Հայաստանի աուդիտորների և փորձագետ-հաշվապահների պալատի կողմից վարվող աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում:
    • Աուդիտի թիմի առնվազն մեկ անդամը (ներառյալ պատասխանատու աուդիտորը) պետք է ունենա միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական հաշվապահական կամ աուդիտորական որակավորում, հանդիսանա ազգային կամ միջազգային հաշվապահական ասոցիացիայի անդամ։

 

Դիմելու կարգ

Հետաքրքրված աուդիտորական ընկերությունները հրավիրվում են ներկայացնելու իրենց առաջարկները, ներառյալ․

  1. Ընկերության համառոտ նկարագրությունը, որակավորումները և փորձը։
  2. Գրանցման փաստաթղթի պատճեն։
  3. Աուդիտորական թիմի ղեկավարի և անդամների կենսագրականները։
  4. Աուդիտի գործընթացի, մեթոդաբանության և ժամանակացույցի նկարագրությունը։
  5. Ֆինանսական առաջարկ՝ ներառյալ վճարները, հարկերը, ճանապարհածախսերը և այլ ծախսերը։
  6. Սույն մրցույթի պայամաններին համապատասխանելու վերաբերյալ այլ տեղեկություններ։

Հայտերը  անհրաժեշտ է ուղարկել մինչև 12.07.2026թ-ը ժամը 18։00-ն procurement@caritas.am էլ․ հասցեով։ Մանրամասների կամ հարցերի դեպքում կարող եք նամակ ուղարկել վերոնշյալ էլ. փոստի հասցեին:

Կարդա ավելին…