«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանն (այսուհետ` «Կազմակերպություն») անհրաժեշտ է 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տարեկան ֆինասական հաշվետվությունների աուդիտի անցկացում «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքների պահանջների համաձայն:
Աուդիտ իրականացնող կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ պայմաններին՝
- Աուդիտորական կազմակերպության մասին տեղեկությունները «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-283-Ն) 6-րդ հոդվածի համաձայն պետք է գրանցված լինեն մասնագիտացված կառույցի՝ աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում:
- Աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա ոչ առևտրային կազմակերպության աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ:
- Աուդիտորական կազմակերպությունը պետք է հանդիսանա միջազգային հեղինակավոր որևէ աուդիտորական կազմակերպության լիիրավ անդամ։
- Աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա միջազգային դոնորների (այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների, զարգացման գործակալությունների, հիմնադրամների) կողմից ֆինանսավորվող ծրագրերի աուդիտի իրականացման ապացուցելի փորձ:
- Աուդիտորական կազմակերպությունը պետք է հանդիսանա միջազգային աուդիտորական ցանցի անդամ, և անդամակցությունը պետք է լինի գործող ու հաստատված համապատասխան փաստաթղթերով։
- Աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ոչ առևտրային կազմակերպությունների աուդիտի մասնակցության առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և նրա մասին տեղեկությունները «Աուդիտորական գործունեության մասին» (ՀՕ-283-Ն) ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն պետք է գրանցված լինեն Հայաստանի աուդիտորների և փորձագետ-հաշվապահների պալատի կողմից վարվող աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում:
- Աուդիտի թիմի առնվազն մեկ անդամը (ներառյալ պատասխանատու աուդիտորը) պետք է ունենա միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական հաշվապահական կամ աուդիտորական որակավորում, հանդիսանա ազգային կամ միջազգային հաշվապահական ասոցիացիայի անդամ։
Դիմելու կարգ
Հետաքրքրված աուդիտորական ընկերությունները հրավիրվում են ներկայացնելու իրենց առաջարկները, ներառյալ․
- Ընկերության համառոտ նկարագրությունը, որակավորումները և փորձը։
- Գրանցման փաստաթղթի պատճեն։
- Աուդիտորական թիմի ղեկավարի և անդամների կենսագրականները։
- Աուդիտի գործընթացի, մեթոդաբանության և ժամանակացույցի նկարագրությունը։
- Ֆինանսական առաջարկ՝ ներառյալ վճարները, հարկերը, ճանապարհածախսերը և այլ ծախսերը։
- Սույն մրցույթի պայամաններին համապատասխանելու վերաբերյալ այլ տեղեկություններ։
Հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 12.07.2026թ-ը ժամը 18։00-ն procurement@caritas.am էլ․ հասցեով։ Մանրամասների կամ հարցերի դեպքում կարող եք նամակ ուղարկել վերոնշյալ էլ. փոստի հասցեին:








