Ֆորարլբերգի անվան փողոց Գյումրիում

Մարտի 12-ին, 2013թ. Գյումրի քաղաքի ավագանին ի պատասխան Հայկական Կարիտաս ԲՀԿ –ի նամակի, 20 կողմ ձայնով ընդունեց «Անի» թաղամասի 15-րդ փողոցը Ֆորարլբերգի փողոց վերանվանելու որոշումը` հաշվի առնելով Ավստրիայի Ֆորարլբերգ շրջանի մեծ ներդրումը Գյումրու վերակառուցման գործում: Ավստրիայի համագործակցությունը Գյումրի քաղաքի հետ սկիզբ է առնում հետերկրաշարժյան ժամանակից, երբ ավստրիացիների կամավորական խմբերը ժամանեցին Գյումրի` իրենց հետ բերելով հումանիտար օգնություն: Ամենաակնառու համագործակցություններից էր Ավստրիական թաղամասի և հիվանդանոցի կառուցումը: Հայկական Կարիտասը Կարիտաս Ավստրիայի Ֆորալբերգի թեմի համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ կյանքի կոչել տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական և առողջապահական բազում ծրագրեր: Ամենամեծ նախագիծը դարձավ նոր հաշմանդամության խնամքի կենտրոնի կառուցումը Գյումրի քաղաքում:

Ապրիլ ամսվա կամավոր 2017թ.

Սույն թվականի Ապրիլ ամսվա կամավոր է ճանաչվել Արփինե Ավդալյանը։ «Իմ օրը սկսվում և վերջանում է Արեգակում, չեմ պատկերացնում իմ առօրյան այստեղից դուրս»: Արփինեն հանդիսանում է Գյումրու «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամությամբ երեխաների և երիտասարդների ցերեկային խնամքի կենտրոնի կամավոր՝ կենտրոնի հիմնադրումից ի վեր։ Սկսած 2008թ․ից նա ակտիվորեն մասնակցում է կենտրոնում իրականցվող աշխատանքներին։ «Կամավորական աշխատանք կատարելիս կարևոր է անշահախնդիր աշխատելու ունակությունը»,- ասում է Արփինեն։ Երկարատև կամավորական փորձը Արփինեի հավաստմամբ լի է եղել բազմաթիվ ձեռքբերումներով,- «Այստեղ ես սովորել եմ լինել անկեղծ իմ և շրջապատի նկատմամբ: Կամավորական տարիներն ինձ տվել են սրտացավություն դիմացինի հանդեպ, դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու ուժ,

“Էմիլի Արեգակ”-ը պետք է լիներ իմ կյանքում

“Էմիլի Արեգակ”-ը պետք է լիներ իմ կյանքում Ամեն անգամ դժվարանում եմ հիշել ու պատմել զվարճալի դեպքեր ու պատմություններ իմ կամավորության 4 տարիներից. դրանք շատ-շատ են: Իմ յուրաքանչյուր օրն «Արեգակ»-ում մի հետաքրքիր, ավարտուն պատմություն է՝ լի զվարճալի դրվագներով ու կյանքի դասերով: Ինձ համար ավելի հեշտ կլինի պատասխանել այն հարցին, թե ի՞նչ է տվել ինձ կամավորությունը: Դրա համար մի քանի բառով պատմեմ՝ ինչպիսին էի մինչև «Արեգակ»-ի կամավոր դառնալը. ամաչկոտ էի, նույնիսկ բարևելիս կարմրում էի, չէի սիրում շփվել մարդկանց հետ, ինքնամփոփ էի: Կարող էի ժամերով նստել և ոչ մի բառ չարտասանել:

Նվազեցնել անօրինական միգրացիան եւ մարդկանց շահագործումը ՀՀ-ում

Նվազեցնել անօրինական միգրացիան եւ մարդկանց շահագործումը ՀՀ-ում «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Նվազեցնել անօրինական միգրացիան եւ մարդկանց շահագործումը ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում կատարվել է հետազոտություն` «Հայ աշխատանքային միգրանտները Ռուսաստանի Դաշնությունում: Դժվարություններն արտասահմանում եւ մարտահրավերները տանը» վերտառությամբ: Հետազոտությունը ընդգրկել է Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերը ու կատարվել է գործընկեր մարզային ՀԿ-ների ներդրմամբ եւ փորձագետ Վալենտինա Գեւորգյանի կոցմից: Հետազոտության նպատակն է եղել պարզել, թե ինչ է ՀՀ քաղաքացիներին դրդում մեկնել Ռուսաստանի Դաշնություն, ինչպիսի դժվարությունների են հանդիպում հայաստանցի միգրանտները Ռուսաստանի Դաշնությունում եւ ինչ խնդիրների են նրանք բախվում Հայաստան վերադարձից հետո: Հետազոտությունից պարզ է դարձել, որ միգրացիայի հիմնական պատճառը զբաղվածություն ունենալն է կամ ավելի բարձր վարձատրվող աշխատանք ունենալն է:

Հիսուսի առակ 14:21 … օրհնյալ է նա, ով առատաձեռն է կարիքավորի հանդեպ

setREVStartSize({c: 'rev_slider_8_1',rl:[1240,1024,778,480],el:[],gw:[600],gh:[400],type:'carousel',justify:'',layout:'fullwidth',mh:"0"});if (window.RS_MODULES!==undefined && window.RS_MODULES.modules!==undefined && window.RS_MODULES.modules["revslider81"]!==undefined) {window.RS_MODULES.modules["revslider81"].once = false;window.revapi8 = undefined;if (window.RS_MODULES.checkMinimal!==undefined) window.RS_MODULES.checkMinimal()} Հերթական անգամ «Հայկական Կարիտասի»-ի աշխատակիցներն ու կամավորներն այցելեցինք Հայրապետյանների տուն` երեւանաբնակ անոնիմ բարերարի կողմից փոխանցելու ամեն ամիս նրանց ուղարկվող օգնությունը: Ինչպես ամեն ամիս, այս այցելության ժամանակ եւս, տարեց ու հիվանդ ամուսինները մի պահ, կարծես, կտրվեցին իրենց առօրյա կյանքի դառը մտորումներից, բյուր հոգսերից ու ցավից` եւս մեկ անգամ տեսնելով ու գիտակցելով, որ այնուամենայնիվ միայնակ չեն, իրենց եւս հիշողներ եւ ինչ-որ չափով հոգսը կիսողներ կան: Խաչատուր Հայրապետյանը եւ Թերեզա Աննախասյանը, արդեն երկար տարիներ ամուսիններն են,