Ծրագրի տևողությունը՝ 01.09.2019 – 31.12.2020
Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Ամասիա և Գտաշեն գյուղական համայնքներ
Ծրագրի նպատակը՝ Նպաստել համայնքահեն ծառայությունների զարգացմանը, որոնք բավարարում են հաշմանդամություն ունեցող երեխաների անհատական կարիքները՝ ներառյալ առողջապահություն, կրթություն և սոցիալական ներառում:
Ծրագրի նկարագրություն՝
Ծրագրի արդյունքները
- Հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական, կրթական, սոցիալական ծառայությունների և խնամքի տրամադրումը հասանելի է համայնքային մակարդակում:
- Առողջության, կրթության և կենսապահովման համար անհրաժեշտ ծառայությունների մատուցումը ապահովում է երեխաների սոցիալական ներառումը և հզորացումը:
- Համայնքահեն մանկապարտեզներն ունեն անհրաժեշտ հարմարեցված տեխնիկական հնարավորություններ, վերականգնողական սենյակներ և մեթոդական ձեռնարկներ:
- Բարելավվում է համայնքահեն նախակրթարանի որակը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին համապատասխան:
Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններ
- Համայնքի ներկայացուցիչների և բազմամասնագիտական թիմի համար դասընթացների կազմակերպում և վերապատրաստում:
- Թերապևտիկ վերականգնողական ծառայությունների տրամադրում/ֆիզիոթերապիա, էրգոթերապիա, հոգեբանական ծառայություններ, արտ-թերապիա, երաժշտաթերապիա, պարային թերապիա, խոսքի թերապիա /
- Ամասիա և Գտաշեն գյուղական համայնքների թիրախ ընտանիքների շրջանում սոցիալական աշխատանքի իրականացում:
- Ծնողների համար իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների անցկացում:
- Նախակրթարանի ուսուցիչների մասնակցության ապահովում կրթական գործընթացներին:
- Մշտական մասնագիտական աջակցության տրամադրում ծրագրի խորհրդատուի/փորձագետների կողմից:
- Նախակրթարանի/դպրոցի անձնակազմի համար դասընթացի անցկացում:
- Դրական ծնողավարման վերաբերյալ դասընթացների անցկացում ծնողների համար:
- Ամենօրյա ամբողջական ծառայությունների կազմակերպում և տրամադրում:
- Օրական մեկ անգամ ճաշի տրամադրում
-Հիգիենիկ պարագաների տրամադրում - Սոցիալական միջոցառումներ և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավներ, շահերի պաշտպանություն:
- Կյանքի հմտությունների, կրթական զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
- Գործող նախակրթարանների, տեղական այլ հաստատությունների կարողությունների քարտեզագրում:
- Թիրախ համայնքում գտնվող ծրագրային տարածքների վերանորոգում և հարմարեցում:
- Ծրագրի մեկնարկի համար համապատասխան սարքավորումների և նյութերի տրամադրում:
- Համայնքի անդամները մասնակցում են կլոր սեղան քննարկումներին:
- Պոլիկլինիկայի աշխատակազմը մասնակցում է դեպքի քննարկմանը։
- Շահագրգիռ կողմերի հետ համագործակցային խորհրադակցությունների կազմակերպում՝ նախակրթարանների օպտմիզացիայի վերաբերյալ նրանց տեսակետները դիտարկելու նպատակով:
Ծրագրի շահառուները՝
- Ամասիա և Գտաշեն թիրախ համայնքների 60 երեխաներ /0-6 տարեկան/
Ծրագրի ֆինանսավորում՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
Ծրագրի բյուջեն՝ 104000$
Ծրագրի ղեկավար՝ Արևիկ Թումասյան
Համակարգող՝ Իննա Մաղաքյան