Սոցիալ-տնտեսական ինքնակազմակերպում գյուղական համայնքներում

Սույն էջի բովանդակության համար պատասխանատու է միայն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն, և այն ոչ մի կերպ չի կարող ներկայացնել Եվրոպական միության տեսակետները

Եվրոպական միության ՆՍԱԼԱ ծրագիրը Հայաստանում

Այս ծրագիրը եռամյա ծրագիր է եւ կիրագործվի 2000-2012թթ.-ին: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Կարիտաս Ինտերնացիոնալը Բելգիայում կազմակերպությունների կողմից: Ընդհանուր բյուջեն կազմում է 215,750 Եվրո, որից 90 % -ը տրամադրում է Եվրոպական միությունը, իսկ 10%-ը Կարիտաս Ինտերնացիոնալը Բելգիայում կազմակերպությունը:

Հայաստանի գյուղական համայնքների տնտեսական եւ սոցիալական զարգացումը մեծ նշանակություն ստանում, հատկապես եթե Հայաստանը ձգտում է դառնալ իրական ժողովրադավարական պետություն, որն ունի աշխատանքով ապահովված, քաղաքացիական ակտիվություն դրսեւորող բնակչություն:

Սոցիալական եւ տնտեսական աճը, ինչպես նաեւ Համախառն ներքին Արդյունքի աճի մեծ մասը սահմանափակվում է Երեւանով, ու երկրի բնակչության 40%-ն է բնակվում: Գյուղերի եւ մայրաքաղաքի միջեւ օրեցօր աճող ճեղքվածքը մեծ խնդրի է վերածվում: Գյուղերում աճում է գործազրկության մակարդակը, կախված տարվա ժամանակահատվածից այն կարող է տատանվել 20-60%-ի միջեւ: Գործող բիզնեսները հիմնականում համեստ առեւտուրն ու ագրոբիզնեսն են, որոնցից շատերը եկամտաբեր չեն եւ գործում են առանց ավանդական բիզնեսի սկզբունքների մասին համապատասխան գիտելիքների:

Շատ սոցիալական հարցեր մնում են չուսումնասիրված եւ չլուծված: Զարգացման հիմնական խոչընդոտներից են Հայաստանի շատ գյուղական համայնքներում իշխող այն մտածելակերպը, որ անկարող են իրենք իրենց օգնել: Մյուս կողմից երկրում գերակայում է սեփական շահերը հետապնդող քաղաքական ենթահամակարգը (ստվերային ադմինիստրատիվ, տնտեսական, սոցիալական եւ հասարակական ենթահամակարգերը):

Որպեսզի նպաստի Հայաստանի գյուղական համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացմանը, «Հայկական Կարիտաս»-ը Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերում իրականացնում է «Սոցիալ-տնտեսական ինքնակազմակերպում գյուղական համայնքներում» եռամյա ծրագիրը:

«Հայկական Կարիտաս»-ը ծրագիրը իրականացնում է սերտորեն համագործակցելով Գեղարքունիքի Առեւտրաարդյունաբերական Պալատի, Գյումրու Զարգացման Կենտրոնի եւ Վանաձորի “Խաչվող ուղիներ” ՀԿ-ի հետ:

Ծրագրի գերխնդիրն է Հայաստանի 15 գյուղական համայնքներում առաջացնել զգալի դրական փոփոխություն համայնքների մասնակցությամբ` տրամադրելով սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորություններ:

Ծրագրի հիմնական ուղղություններն են`

  • Հզորացնել մասնակից տեղական գործընկեր ՀԿ-ների կարողությունները` համատեղ աշխատանքի միջոցով արդյունավետության բարձրացմամբ:
  • Ստեղծել եւ հզորացնել վարքագծային նոր մոդելներ, որոնք հնարավորություն կտան փոխել մարդկանց վերաբերմունքը իրենց համայնքի նկատմամբ ունեցած պատասխանատվության հարցում:
  • Նպաստել թիրախ համայնքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը` հզորացնելով համայնքային խմբերի կարողությունները, գործնական փորձառություն տալով համայնքներին գործունեություն ծավալելու եւ ՏԻՄ-երի հետ համագործակցելու գործում:
  • Զարգացնել ժողովրդավարական սկզբունքները, մտածելակերպի փոփոխման, փոքր հաջողված համայնքային ծրագրերի եւ նոր փոքր բիզնեսների ստեղծման միջոցով:

Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակություն

Ֆրիկի 21,Երեւան,Հայաստան
Հեռ.` +37410 546494
Ֆաքս.` +37410 546495
Delegation-Armenia@ec.europa.eu
www.delarm.ec.europa.eu

Ծրագիրը իրագործվում է հետեւյալ կազմակերպությունների հետ համատեղ

Գեղարքունիքի Առեւտրաարդյունաբերական Պալատ
Գյումրու Զարգացման Կենտրոն
«Խաչվող ուղիներ» ՀԿ

Գործընկերներ` Եվրոպական միություն և Կարիտաս Բելգիան

Ծրագրի ղեկավար` Գայանե Նորիկյան