«Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոններ/ Գյումրի, Վանաձոր
Ծրագրի տեւողությունը` 01.03.
Շահառուների թիվը` 400 երեխա եւ նրանց ընտանիքի անդամները
Վայրը`Գյումրի /Շիրակի մարզ/ եւ Վանաձոր / Լոռու մարզ/
Նպատակը`
Նպաստել դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությանը եւ երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին:
Նկարագրություն`
Ծրագրի առաջնային խնդիրն է ինտեգրել դժվար իրավիճակներում հայտնված եւ հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, խթանելով առողջ ապրելակերպը եւ անցկացնելով կրթական եւ կյանքի հմտությունների զարգացմանը նպաստող դասընթացներ: Ծրագրային նպատակների շարքում են նաեւ ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման համար անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների մասնագիտական դասընթացների միջոցով տրամադրումը եւ աշխատանքը համայնքների ու դպրոցների հետ՝ ի նպաստ երեխաների կարիքների բացահայտման եւ նրանց արդյունավետ ինտեգրման:
Ծրագրի առաջնային թիրախ խումբը 10-18 տարեկան 400 երեխաներն ու երիտասարդներն են՝ 200-ը Գյումրու ներառական կենտրոնում, 200–ը Վանաձորի կենտրոնում, ինչպես նաեւ նրանց ընտանիքները: Հիմնականում ծրագրում ընդգրկվում են այն ընտանիքների երեխաները, որոնք ծայրահեղ անապահով են, ծնողներն ունեն ծնողավարության անբավարար հմտություններ:
Ծրագրի թիրախ խումբ են նաեւ հանդիսանում Գյումրի եւ Վանաձոր համայնքները եւ տվյալ համայնքներում գործող 15 միջնակարգ դպրոցները՝ 9-ը Գյումրիում, 6–ը Վանաձորում:
Գործընկերներ` Կարիտաս Գերմանիա, Երեք թագավորների առաքելություն, ԱՍՀ նախարարություն
Բյուջե` 694.350 € /երեք տարվա համար/
Ծրագրի ղեկավար` Հասմիկ Սարգսյան
«Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային խնամքի սոցիալական կենտրոն Արտաշատում
Ծրագրի տեւողությունը` 03.01.
Շահառուների թիվը` 140 երեխա և նրանց ընտանիքի անդամներ
Վայրը` ք․Արտաշատ /Արարատի մարզ/
Նպատակը
Նպաստել Արտաշատ քաղաքում և հարակից գյուղական համայնքներում դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանությանը:
Նկարագրություն
Ծրագրի նպատակն է նպաստել դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքի անդամների ինտեգրմանը՝ տրամադրելով սոցիալական և հոգեբանական աջակցություն, անցկացնելով կյանքի հմտությունների դասընթացներ՝ խթանելով առողջ ապրելակերպին։ Ծրագրի խնդիրներից է նաև մասնագիտական կողմնորոշման դասընթացների կազմակերպումն ու հմտությունների տրամադրումը երեխաներին և նրանց ծնողներին, ինչպես նաև՝ դպրոցների և համայնքների հետ ակտիվ համագործակցությունը՝ գնահատելու համար երեխայի կարիքները և նպաստելու նրանց արդյունավետ ինտեգրմանը և սոցիալական ներառմանը։
Գործընկերներ` Կաթոլիկ Մերձավոր Արևելքի բարեկեցության ընկերակցություն– Կանադա, Նյու Յորք-85 000 ԱՄՆ դոլար և ԱՍՀՆ
Պետության կողմից տրամադրված դրամաշնորհը՝ 20,125,536 ՀՀ դրամ
Բյուջե՝ 112,851
Ծրագրի ղեկավար` Արմինե Եփրեմյան