Գյումրի եւ Վանաձոր 
Արտաշատ

«Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոններ/ Գյումրի, Վանաձոր

Ծրագրի տեւողությունը` 01.03.2024 – 28.02.2027թթ.

Շահառուների թիվը` 400 երեխա եւ նրանց ընտանիքի անդամները

Վայրը`Գյումրի /Շիրակի մարզ/ եւ Վանաձոր / Լոռու մարզ/

 

Նպատակը`
Նպաստել դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությանը եւ երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին:

Նկարագրություն`
Ծրագրի առաջնային խնդիրն է ինտեգրել դժվար իրավիճակներում հայտնված եւ հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, խթանելով առողջ ապրելակերպը եւ անցկացնելով կրթական եւ կյանքի հմտությունների զարգացմանը նպաստող դասընթացներ: Ծրագրային նպատակների շարքում են նաեւ ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման համար անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների մասնագիտական դասընթացների միջոցով տրամադրումը եւ աշխատանքը համայնքների ու դպրոցների հետ՝ ի նպաստ երեխաների կարիքների բացահայտման եւ նրանց արդյունավետ ինտեգրման:

Ծրագրի առաջնային թիրախ խումբը 10-18 տարեկան 400 երեխաներն ու երիտասարդներն են՝ 200-ը Գյումրու ներառական կենտրոնում, 200–ը Վանաձորի կենտրոնում, ինչպես նաեւ նրանց ընտանիքները: Հիմնականում ծրագրում ընդգրկվում են այն ընտանիքների երեխաները, որոնք ծայրահեղ անապահով են, ծնողներն ունեն ծնողավարության անբավարար հմտություններ:

Ծրագրի թիրախ խումբ են նաեւ հանդիսանում Գյումրի եւ Վանաձոր համայնքները եւ տվյալ համայնքներում գործող 15 միջնակարգ դպրոցները՝ 9-ը Գյումրիում, 6–ը Վանաձորում:

Գործընկերներ` Կարիտաս Գերմանիա, Երեք թագավորների առաքելություն, ԱՍՀ նախարարություն  

Բյուջե`  694.350 € /երեք տարվա համար/

Ծրագրի ղեկավար` Հասմիկ Սարգսյան

 

 

«Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային խնամքի սոցիալական կենտրոն Արտաշատում

Ծրագրի տեւողությունը` 03.01.2024-31.12.2024

Շահառուների թիվը` 140  երեխա և նրանց ընտանիքի անդամներ

Վայրը` ք․Արտաշատ /Արարատի մարզ/

 

Նպատակը

Նպաստել Արտաշատ քաղաքում և հարակից գյուղական համայնքներում դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանությանը:

Նկարագրություն

Ծրագրի նպատակն է նպաստել դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքի անդամների ինտեգրմանը՝ տրամադրելով սոցիալական և հոգեբանական աջակցություն, անցկացնելով կյանքի հմտությունների դասընթացներ՝ խթանելով առողջ ապրելակերպին։ Ծրագրի խնդիրներից է նաև մասնագիտական կողմնորոշման դասընթացների կազմակերպումն ու հմտությունների տրամադրումը երեխաներին և նրանց ծնողներին, ինչպես նաև՝ դպրոցների և համայնքների հետ ակտիվ համագործակցությունը՝ գնահատելու համար երեխայի կարիքները և նպաստելու նրանց արդյունավետ ինտեգրմանը և սոցիալական ներառմանը։

Գործընկերներ` Կաթոլիկ Մերձավոր Արևելքի բարեկեցության ընկերակցություն– Կանադա, Նյու Յորք-85 000 ԱՄՆ դոլար և ԱՍՀՆ

Պետության կողմից տրամադրված դրամաշնորհը՝  20,125,536 ՀՀ դրամ

Բյուջե՝ 112,851

Ծրագրի ղեկավար` Արմինե Եփրեմյան