ՀԿ-ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Նպատակը՝ «Հայկական Կարիտաս»-ում բարելավել ծրագրերի ձևավորման և որակի կառավարման կարողությունները: Քանի որ կազմակերպության գործունեության մեջ նկատվում է շարունակական ընդլայնման միտում, դժվար է պատշաճ հետևողականություն և միասնական մոտեցում ապահովել: Այսպիսով՝ ինստիտուցիոնալ զարգացման հիմնական գործընթացներում հաճախ ուշադրության և հետևողականության պակաս է նկատվում։ «Հայկական Կարիտաս»-ում ծրագրերի նախագծման և որակի կառավարման կարողությունների բարելավման համար անհրաժեշտ է ստեղծել Ծրագրերի որակի վերահսկման միավոր և ընթացակարգեր: Այս միավորը պատասխանատու կլինի որակի վերահսկման մեխանիզմների ձևավորման ու հետևողականության ապահովման համար՝ անձնակազմի կարողությունների զարգացման միջոցով։ Հատուկ ուշադրություն է դարձվելու շահերի պաշտպանության և հաղորդակցման ոլորտներին, ինչպես նաև կազմակերպության ֆինանսավորման աղբյուրների և ֆոնդհայթայթման հնարավորությունների բազմազանեցմանը: Արդյունք 7.1.

ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԵՎ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ

Նպատակ՝ բարձրացնել անհատական և համայնքային դիմակայունությունն աղետների հանդեպ պատրաստվածության, արագ արձագանքման և վերականգնման միջոցով: Այս ռազմավարական ծրագրերի ընդհանուր նպատակն է բարձրացնել ՀԿ-ի աշխատակազմի, շահառուների և այլ շահագրգիռ կողմերի պատրաստվածությունը գիտելիքների շարունակական տրամադրման, կարողությունների զարգացման ու ռեսուրսների հարստացման միջոցով: Առաջնային է համարվում նաև հնարավոր արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության մեջ անհրաժեշտ գիտելիքների ու վարքագծային հմտությունների ձևավորումը: Ծրագիրը նպատակաուղղված է գործողությունների ու միջոցառումների իրականացմանը երեք մակարդակներում՝ հնարավոր արտակարգ իրավիճակներից ու աղետներից առաջ, ընթացքում և հետո: Նախաձեռնություններ կիրականացվեն համայնքներում բնակչության կայունության և նրանց հանրային իրազեկման մակարդակների բարձրացման, արտակարգ իրավիճակների ժամանակ ճիշտ կողմնորոշվելու հմտությունների, անհրաժեշտ տեխնիկական միջոցների ու հարմարանքների ձեռքբերման,

ՏԱՐԵՑՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՎ ԽՆԱՄՔ

Նպատակ՝ ապահովել դժվար իրավիճակներում ապրող տարեցների համար սոցիալական կարիքների բավարարման մեխանիզմները, համայնքային կյանքին նրանց ինտեգրման ու ակտիվ կենսակերպ վարելու հնարավորությունները: Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ծնելիության նվազումն ու միգրացիայի աճը հանգեցրել են մի իրավիճակի, որտեղ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան) կազմում է ՀՀ բնակչության ընդհանուր թվի 66.3%-ը (2995,1 միլիոն): Աշխատանքային տարիքից ցածր (0-15 տարեկան) բնակչությունը կազմում է 20.8%, իսկ 63-ից բարձր տարիքի մարդկանց թիվը՝ բնակչության ընդհանուր թվաքանակի 12.9%-ը (387 659 մարդ): 65 և ավելի բարձր տարիք ունեցողների թիվը 323.100 է կամ կազմում է բնակչության ընդհանուր թվի 10.8%-ը: Բնակչության ընդհանուր թվի մեջ նկատվում է տարեցների թվաքանակի աճ:

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄ

Նպատակ՝ հզորացնել հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունները և նրանց համար ստեղծել հասանելի միջավայր: Հաշմանդամություն ունեցող անձինք, հատկապես երեխաներն ու նրանց ընտանիքները, այն խոցելի խմբերից են, որ աջակցություն են ստանում ՀԿ-ի կողմից: Հիշյալ անձինք ու նրանց ընտանիքները շատ հաճախ առանձնացված ու մեկուսացված են հասարակությունից, քանի որ նրանց համարում են թույլ օղակ ողջ հասարակության համար: Շատ դեպքերում ընտանիքի մեկ անդամի ուսերին է դրվում հաշմանդամություն ունեցող անձի հոգածության ամբողջ պարտասխանատվությունը: Մյուս խնդիրն այն է, որ հասարակության անդամները հիմնականում լավ տեղեկացված չեն հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին: Հասարակության մեջ անհատները դժվարություն ունեն ընդունելու հաշմանդամություն ունեցող անձանց (հատկապես բազմակի հաշմանդամություն ունեցողների), և միայն մի քանի կազմակերպություններ կան,

Համայնքային Զարգացում

Նպատակ՝ բարելավված սոցիալ-տնտեսական պայմաններով և իրացված համայնքային ներուժով կայուն համայնքներ: ՀԿ-ն համայնքային զարգացման ծրագիրն սկսել է դեռևս 1998 թվականից, երբ կազմակերպությունը գիտակցեց կայուն ներդրումների անհրաժեշտությունը ոչ միայն ենթակառուցվածքների բարելավման գործում, այլև մարդկանց մտածելակերպի փոփոխության մեջ: Խորհրդային տարիներից ի վեր մարդիկ իրենց մտածելակերպով ստիպված էին անցում կատարել՝ պահանջատեր սպառողից վերափոխվելով նախաձեռնողի, նաև սեփական կյանքի ու համայնքի փոփոխության հարցերում ակտիվ դերակատարում ունեցող անձի: Համայնքի ձևավորման առաջին քայլերից անցել է գրեթե 20 տարի: ՀԿ-ն իր մեթոդաբանությունը և կիրառող գործիքները հարմարեցրել է ժամանակի պահանջներին ու իր կարողությունների աճին: Ներկայումս համայնքի զարգացումը շարունակում է մնալ կազմակերպության հիմնական ներգրավման ոլորտներից մեկը: