Հրատապ աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին

Ծրագրի տևողությունը `01.12.2020թ․ – 01.05.2021թ․ Շահառուների թիվը ` 200 ընտանիք/ 817 անձ Գտնվելու վայրը ՝ Քաղաք Երևան Նպատակը. Նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների և ՀՀ քաղաքացիների առավել խոցելի խմբերի աջակցությանը և պաշտպանությանը: Խնդիրներ՝ Հրատապ կարիքների ապահովում՝ սնունդ, հիգիենայի պարագաներ, անկողնային պարագաներ, տաք հագուստ, բժշկական աջակցություն, կացարան, վարձույթ և այլն: Գործընկեր ՝ Քրիստոնյա Համերաշխության միջազգային կազմակերպություն Բյուջե ՝ 20,057,46 ԱՄՆ դոլար Ծրագրի ղեկավար ՝ Արմինե Եփրեմյան    

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց առաջնային օգնություն Թորոսգյուղի Աղաջանյան ճամբարում

Ծրագրի տևողությունը` Հոկտեմբեր 1, 2020 -մայիս 15, 2021 Ծրագրի իրականացման վայրը` Շիրակի մարզ` գ. Թորոսգյուղ Շահառուներ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված 30 անձ Ծրագրի նպատակը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած և տեղահանված բնակչությունը և ընտանիքները բավարարում են իրենց հիմնական կարիքները: Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի միջոցով տեղահանված բնակչությունը ստանում է հումանիտար օգնություն իրենց փաստացի կարիքների հիման վրա: Ծրագիրը տեղահանված անձանց տրամադրում է կեցություն, սնունդ, հիգիենիկ և տնտեսական պարագաներ, դեղորայք և այլ առաջնային անհրաժետության իրեր: Միաժամանակ կացարանում մնում են 30 անձ: Գործընկեր` Ծրագիրը ֆինանսավորվում է Œuvre d’Orient կազմակերպության կողմից:

Առողջապահական օժանդակություն Արցախից տեղահանվածներին

Ծրագրի տևողությունը `   Հոկտեմբեր 26, 2020թ․ – 10 դեկտեմբերի, 2020թ․ Շահառուների թիվը `   Արցախից  տեղահանված 100 ընտանիք Գտնվելու վայրը ՝        Շիրակի, Լոռու , (Վանաձոր, Տաշիր ) և Գեղարքունիքի մարզեր Նպատակը.   Օգնել և նպաստել  Արցախից տեղահանված 100 ընտանիքների առողջական վիճակին, տրամադրելով մեկանգամյա  դրամական օժանդակություն (յուրաքանչյուր ընտանիքի 26 000 դրամի չափով) Խնդիրներ՝    Տրամադրել  դրամական օժանդակություն 100  առողջապահական կարիքներ ունեցող ընտանիքների։ Գործընկեր ՝ Հայկական Կարիտաս ԲՀԿ, Կարիտաս Օլօմուց,

Բազմակի աջակցություն ԼՂ պատերազմի արդյունքում տուժած բնակչությանը

Ծրագրի տևողությունը `4 ամիս, 20 դեկտեմբերի 2020 թ․- 20 ապրիլի 2021 թ․ Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզեր  Շահառուներ -Արցախից տեղահանված բնակչություն՝ ժամանակավորապես կամ հիմնական բնակության նպատակով տեղակայված ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում, -հիմնական կերակրողին կորցրած ընտանիքներ՝ տեղահանված նաև տեղացի ընտանիքներ, -ծանր վիրավորում ստացած զինվորների ընտանիքներ: Ծրագրի նպատակը`Պատերազմի արդյունքում տուժած բնակչությունը հնարավորություն ունի ապրելու արժանապատիվ կերպով։ Ծրագրի նկարագրություն` Խնդիր 1 Տեղահանված և պատերազմի արդյունքում տուժած բնակչության հիմնական կարիքները բավարարված են։ Խնդիր 2 Տեղահանված և պատերազմի արդյունքում տուժած բնակչությանը տրամադրվել է առաջնային սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Ծրագրի շրջանակներում շահառու ընտանիքներին/ շահառուներին տրամադրվելու է հետևյալ աջակցությունը՝ 220 ընտանիքի սննդային փաթեթներ,

Տաք ձմեռ տարեցների համար

Ծրագրի տևողությունը` 2020թ դեկտեմբերի 1-2021թ.մարտի 31 Ծրագրի իրականացման վայրը` Շիրակի և Լոռու մարզ/Գյումրի, Տաշիր Շահառուներ` Տարեցների Ցերեկային խնամքի կենտրոնների 100 տարեցներ Ծրագրի նպատակը` Աջակցել ամենակարիքավոր 100 տարեցի՝ ապահովելով ջեռուցում նրանց բնակարաններում Ծրագրի նկարագրություն՝ Ջեռուցման ծախսերի /գազ, էլեկտրականություն, վառելափայտ/վճարում Գործընկեր` Կարիտաս Ինսբրուկ Բյուջեն` 7000 Եվրո Ծրագրի պատասխանատու` Տիգրանուհի Տարախչյան