Փոքրիկ Բնապահպանները. Էկո ուսուցման կենտրոն

Ծրագրի տեւողությունը` 01.11.2023 – 30.04.2024 թթ․ Շահառուների թիվը` 250 երեխա, 200 երեխա համայնքից Վայրը` Վանաձոր   Նպատակը` Ստեղծել ինտեգրված բնապահպանական կրթական կենտրոն ՓԻ ցերեկային խնամքի կենտրոնի տարածքում՝ նպաստելով շրջակա միջավայրի պահմապանման ջատագովների զարգացմանը վաղ տարիքից: Նկարագրությունը` Ծրագիրը նպատակ ունի ստեղծել բնապահպանական կրթական կենտրոն ցերեկային խնամքի կենտրոնի տարածքում: Այս ուսումնական կենտրոնը կմշակի և կիրականացնի տարիքին համապատասխան կրթական ծրագրեր և նյութեր՝ երեխաների շրջանում բնապահպանական իրազեկությունը բարձրացնելու համար: Այն կներառի ինտերակտիվ նիստեր, սեմինարներ, էքսկուրսիաներ՝ ուղղված շրջակա միջավայրի պաշտպանությանը և թափոնների կառավարմանը:

Ծրագրի անվանումը Բաղադրատոմսեր և հիշողություններ տատիկի խոհանոցից

Ծրագրի տեւողությունը` 02.11.2023-31.12.2023 Շահառուների թիվը` 200 Վայրը` Գյումրի, Վանաձոր   Նպատակը` Ծրագիրը նորարարական նախաձեռնություն է, որն ուղղված է Գյումրիի և Վանաձորի 200 տարեցների բարեկեցության բարձրացմանը: Այն միտված է բարելավել տարեցների սնուցումն ու խթանել միջսերնդային ու համայնքային համագործակցությունը։ Նկարագրությունը` Հայկական Կարիտասի կողմից իրականացվող «Բաղադրատոմսեր և հիշողություններ տատիկի խոհանոցից» ծրագրի նպատակն է բարելավել Գյումրիի և Վանաձորի 200 տարեցների բարեկեցությունը: Ծրագիրը եզակի կերպով համատեղում է տարեցներին անհրաժեշտ սննդի փաթեթների ապահովումն ու սնուցման բարելավումը և սոցիալական ներառումը՝ խթանելով սերունդների միջեւ համագործակցությունը:

Իմ իրավունքը – 2

Ծրագրի տևողությունը՝ 01.11.2022- 31.08.2023 Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզ   Ծրագրի նպատակը՝ Նպաստել ներառական, հավասար և որակյալ կրթության իրականացմանը՝ համաձայն Կայուն զարգացման նպատակ 4-ի, ՄԱԿ-ի երեխաների իրավունքի կոնվենցիայի հոդված 28-ի և հոդված 23-ի և ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի հոդված 24-ի: Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի արդյունքները • Անհատական աջակցություն: 80 ՀՈՒԵ (հաշմանդամություն ունեցող երեխա) ստացել են անհատական աջակցություն իրենց կրթության իրավունքը լիիրավ իրացնելու համար: • Գիտելիք և ներառականության պրակտիկա: Կրթական հաստատությունների անձնակազմը և այլ շահագրգիռ կողմեր (վարչական անձնակազմ, ծնողներ,

Հատուկ կարիքներով երեխաների սոցիալ-հոգեբանական և զարգացման ցերեկային խնամքի կենտրոն

Ծրագրի տեւողությունը` 01.09.2021-ընթացքի մեջ Շահառուների թիվը` 3-12 տարեկան հատուկ կարիքներ ունեցող 60 Վայրը` Վանաձոր, Լոռու մարզ Ծրագրի նպատակ Նպաստել կարիքներով երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգմանը և նրանց ընտանիքների հզորացմանը: Գործընկերներ`  Երեք թագավորների շարժում Բյուջե` 1  տարին  58,000 € Ծրագրի ղեկավար` Արեւիկ Թումասյան  

Նորարարություն հանուն առողջության

Ծրագրի տևողությունը` 01 հուլիս 2021 – 28 փետրվարի 2022 Գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիք/Գավառ, Շիրակ/Գյումրի Հատուկ նպատակներ` Բարելավել բնակչության խոցելի խմբերի առողջությունը՝ ինտեգրված խնամքի ծառայությունների մատուցման միջոցով Բարձրացնել անձնակազմի / կամավորների/ տեղական շահագրգիռ կողմերի հմտություններն ու գիտելիքները՝ նպաստելով առողջապահական համակարգի հզորացմանը Շահառուներ` 60 խոցելի և սոցիալապես մեկուսացված տարեց կին և տղամարդ 20 Հայկական Կարիտասի աշխատակից 20 կամավոր 5 ցանցային գործընկեր 22 բժշկական քոլեջի ուսանող Նպատակը` Նպաստել կարիքավոր խոցելի խմբերի կյանքի որակի բարելավմանը Դոնորներ` Կարիտաս Ավստրիա Ավստրիայի Հանրապետության Սոցիալական հարցերի,