Ծրագրի տևողությունը՝ 01.11.2022- 31.08.2023

Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզ

 

Ծրագրի նպատակը՝ Նպաստել ներառական, հավասար և որակյալ կրթության իրականացմանը՝ համաձայն Կայուն զարգացման նպատակ 4-ի, ՄԱԿ-ի երեխաների իրավունքի կոնվենցիայի հոդված 28-ի և հոդված 23-ի և ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի հոդված 24-ի:

Ծրագրի նկարագրություն՝
Ծրագրի արդյունքները
• Անհատական աջակցություն: 80 ՀՈՒԵ (հաշմանդամություն ունեցող երեխա) ստացել են անհատական աջակցություն իրենց կրթության իրավունքը լիիրավ իրացնելու համար:
• Գիտելիք և ներառականության պրակտիկա: Կրթական հաստատությունների անձնակազմը և այլ շահագրգիռ կողմեր (վարչական անձնակազմ, ծնողներ, մասնագետներ) ստացել են գիտելիքներ ներառական կրթության, ներառական դպրոցի կարգավորումների վերաբերյալ և պատրաստ են այն գործնականում կիրառել:
• Ներառական մշակույթ: Մանկապարտեզները և դպրոցներն ապահովում են ներառական կրթական միջավայր բոլոր երեխաների համար:
• Ներառական քաղաքականություններ: Ներառական կրթության և ՀՈՒԵ-ի իրավունքների մասին իրազեկության մակարդակը բարձրացված է:

Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններ
• Աջակցել ՀՈՒԵ սահուն անցմանը դեպի դպրոց՝ խմբավորելով մանկապարտեզները ծրագրի թիրախ դպրոցների հետ համատեղ աշխատելու համար:
• Մշակել անհատական անցման պլան յուրաքանչյուր երեխայի համար:
• Շարունակել աջակցել ծրագրի 6 դպրոցի և նոր բացահայտված ՀՈՒԵ-ին (80 ՀՈՒԵ) սոցիալական աշխատանքի և անհատական աջակցության միջոցով (աջակցող միջոցներ և սարքեր):
• Ուսուցիչների, ԲՄԹ անդամների և մանկապարտեզի դաստիարակների կարողությունների հզորացում ՀՈՒԵ-ների հետ աշխատելու համար:
• Թիրախ դպրոցներում հավասարը՝ հավասարին մեթոդաբանությամբ ուսուցման իրականացում աշակերտների և ուսուցիչների շրջանում:
• Կարողությունների հզորացում պոլիկլինիկաների մանկաբույժների և ծնողների համար ՀՈՒԵ վաղ մանկական կրթության կարևորության վերաբերյալ:
• ՀՈՒԵ ծնողների կարողությունների հզորացում՝ իրենց երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
• Ներառման միջազգային ինդեքս գործիքի կիրառումը թիրախ դպրոցներում և մանկապարտեզներում,
• Իրականացնել և մշտադիտարկել հավասարը՝ հավասարին մեթոդաբանությունը՝ խթանելով ներառական կրթության գաղափարն աշակերտների շրջանում:
• Հիմնել երիտասարդական ակումբներ՝ ներառականության թեմայի վերաբերյալ երկխոսության մշակույթը զարգացնելու նպատակով:
• Աջակցել ծնողական ինքնաջակցման խմբերի ձևավորմանն ու կայացմանը թիրախ կրթական հաստատություններում:

Ծրագրի շահառուները՝
• Շիրակի մարզում հաշմանդամություն ունեցող 80 երեխաներ /2-18 տարեկան/,
• ՀՈՒԵ ծնողներ,
• Շիրակի մարզի 6 դպրոցներ և 6 մանկապարտեզներ,
• Շիրակի մարզի թիրախ դպրոցների և մանկապարտեզների կրթական անձնակազմ,
• Շիրակի մարզի պոլիկլինիկաների մանկաբույժներ,
• Աշակերտներ և երիտասարդներ:

Ծրագրի ֆինանսավորում՝ Կարիտաս Ավստրիա /Ինսբրուկ/

Ծրագրի բյուջեն՝ 136,522.37 €

Ծրագրի ղեկավար՝ Գայանե Նորիկյան
Համակարգող՝ Զինա Հովհաննիսյան