«Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի կենտրոններ

Գյումրի եւ Վանաձոր  Արտաշատ «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոններ/ Գյումրի, Վանաձոր Ծրագրի տեւողությունը` 01.03.2024 – 28.02.2027թթ. Շահառուների թիվը` 400 երեխա եւ նրանց ընտանիքի անդամները Վայրը`Գյումրի /Շիրակի մարզ/ եւ Վանաձոր / Լոռու մարզ/   Նպատակը` Նպաստել դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությանը եւ երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին:

Նպաստել 3-ից 12 տարեկան հատուկ կարիքներով երեխաների սոցիալհոգեբանական վերականգնմանը և նրանց ընտանիքների հզորացմանը

Ծրագրի տևողությունը՝ 2024 թվականի մարտի 1 – 2024 թվականի սեպտեմբերի 1 Վայրը՝ Էմիլի Արեգակ կենտրոն   Ընդհանուր նպատակը. Հաշմանդամություն ունեցող երեխաների համար բարձրորակ ծառայություններ մատուցել, հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեցող ընտանիքներին հոգեբանական և սոցիալական աջակցություն ցուցաբերել և հայ հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների և ներուժի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել և իրազեկել:   Ծրագրի արդյունքներ. Արդյունք 1- 60 հաշմանդամ երեխա ստանա թերապևտիկ ծառայություններ   Ծրագրի գործունեությունը 1.1 Թերապևտիկ ծառայություններ հաշմանդամ երեխաների համար 1.2 Ֆիզիոթերապիայի,

Սոցիալական աջակցություն կաթողիկե գյուղերի խոցելի ընտանիքներին և միայնակ մայրերին

Ծրագրի տևողությունը՝ 8 ամիս Նպատակը. Այս առաջարկի ընդհանուր նպատակն է շտապ օգնություն տրամադրել կաթոլիկ ծխերի ամենախոցելի մարդկանց, միայնակ մայրերին և խոցելի ընտանիքներին:   Հատուկ նպատակներ Ընդհանուր նպատակին հասնելու համար առաջարկվում են հետևյալ միջոցառումները՝ 1.Վառելափայտի հրատապ տրամադրում այն ​​ընտանիքներին, ովքեր չունեն էլեկտրականությամբ կամ գազով ջեռուցում: 2.Աջակցել առավել անապահով ընտանիքներին (մոտ 100 շահառու)՝ վճարելով նրանց գազի կամ էլեկտրաէներգիայի վարձերը: 3.Անապահովընտանիքներինդեղորայքիտրամադրում։> 4.Շտապօգնությունհիմնականսննդի, հիգիենիկպարագաների, հագուստի, սպիտակեղենի՝ժամանակավորկացարաններում, կաթոլիկծխերումապրող 500 խոցելիմարդկանցեւմիայնակմայրերիհամար:   Շահառուներ Ծրագրի անմիջական շահառուներն են միայնակ և հաշմանդամ տարեցները,

«Սաբինե». աջակցություն երեխաներին և երիտասարդներին

Երեխաների խնամքի մեծ հաստատությունների լուծարման ընթացքում դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայություն Ծրագրի տևողությունը՝ 01.05.2021-01.05.2024 Վայրը՝ ք. Վանաձոր Շահառուների թիվը՝ մինչև 10 երեխա և նրանց ընտանիքներ Նպատակը՝ Նպաստել Լոռու մարզում դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանեկան ապահով և հոգատար  միջավայրում մեծանալու իրավունքի իրացմանը Նկարագրություն` Այն երեխաները, ովքեր չունեն կենսաբանական ընտանիքում ապրելու, որդեգրման, խնամակալության, խնամատարության հնարավորություններ հայտնվում են դժվարին կացության մեջ: Այս երեխաների համար ծրագիրը որպես որպես միջանկյալ լուծում  և որպես այլընտրանք խոշոր մանկատներին առաջարկում է ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի փոքր խմբով տան մոդելը:

Անհոգ մանկություն

Ծրագրի տեւողությունը` 1 տարի Շահառուների թիվը` 10 Վայրը` Գյումրի, Գավառ Նպատակը` Ծնելիության աճի նպաստում Նկարագրությունը` Հայկական Կարիտաս ԲՀԿ-ն Մարտինյան հիմնադրամի հովանավորությամբ 10 ընտանիքների, որոնցից 5-ը Գյումրիից և 5-ը Գավառից, յուրաքանչյուր եռամսյակը մեկ տրամարդրելու է գումար՝ ընտանիքում 2024թ/ հունվարից հետո ծնված 3 և ավելի երեխայի համար, մինչև երեխայի 6 տարին լրանալը։   Գործընկերները` Մարտինյան բարեգործական հիմնադրամ Բյուջեն` 12000$ Ծրագրի ղեկավար` Հասմիկ Կարապետյան