Ամառային ճամբար Հունգարիայում

Ծրագրի տեւողությունը՝ Մայիս-օգոստոս, 2025 Ծրագրի մասնակիցներ՝ 140 անձ à100 երեխա + 40 մեծահասակ ուղեկցող։ Վայրը՝ Հայաստան, Հունգարիա Նպատակը՝ Իրականացնել միջազգային ճամբարային ծրագիր Հունգարիայի Էլիզաբեթ ճամբարում՝ տրամադրելով մասնակցության հավասար հնարավորություններ Հայաստանի երեխաների համար։ Այս ծրագիրը թույլ կտա երեխաների ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպումը եւ կնպաստի միջմշակութային կապերի ամրապնդմանը։   Ակնկալվող արդյունքներ․ Արդյունք 1․ Ծնորղների եւ Ուղեկցողների հետ կողմնորոշիչ հանդիպումների անցկացում Կոտայքի մարզի 6 համայնքներում։ Արդյունք 2․ Երեխաների եւ Ուղեկցողների ցանկերի ճշտում եւ թղթաբանական աշխատանքի ամփոփում։ Արդյունք 3.

Ամառային դպրոց Հայաստանի գյուղական համայնքներում

Ծրագրի տևողությունը՝ 01.07.2024-09.09.2024 Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Բայանդուր, Երազգավորս և Գետք գյուղեր Շահառուների թիվը՝ 160 երեխա Թիրախ խումբ՝ 6-ից 16 տարեկան երեխաներ   Ծրագրի Նպատակ՝ Ծրագրի թիրախ՝ սահմանամերձ համայնքներում 6-ից 16 տարեկան երեխաների սոցիալիզացիայի եւ կրթական մակարդակի բարձրացում գեղագիտական կրթության եւ անգլերենի հաղորդակցման ակումբի կազմակերպման միջոցով   Ծրագրի խնդիրներ՝ Գեղագիտական կրթության հասանելիության ապահովում 6-ից 16 տարեկան երեխաների համար Անգլերենով հաղորդակցման կարողության բարելավում 12-ից 16 տարեկան երեխաների համար Ինքնաճանաչման եւ հուզական գրագիտության մակարդակի բարձրացում 6-ից 16 տարեկան երեխաների շրջանում  

«Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի կենտրոններ

Գյումրի եւ Վանաձոր  Արտաշատ «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոններ/ Գյումրի, Վանաձոր Ծրագրի տեւողությունը` 01.03.2024 – 28.02.2027թթ. Շահառուների թիվը` 400 երեխա եւ նրանց ընտանիքի անդամները Վայրը`Գյումրի /Շիրակի մարզ/ եւ Վանաձոր / Լոռու մարզ/   Նպատակը` Նպաստել դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությանը եւ երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին:

«Սաբինե». աջակցություն երեխաներին և երիտասարդներին

Երեխաների խնամքի մեծ հաստատությունների լուծարման ընթացքում դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայություն Ծրագրի տևողությունը՝ 01.05.2021-01.05.2024 Վայրը՝ ք. Վանաձոր Շահառուների թիվը՝ մինչև 10 երեխա և նրանց ընտանիքներ Նպատակը՝ Նպաստել Լոռու մարզում դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանեկան ապահով և հոգատար  միջավայրում մեծանալու իրավունքի իրացմանը Նկարագրություն` Այն երեխաները, ովքեր չունեն կենսաբանական ընտանիքում ապրելու, որդեգրման, խնամակալության, խնամատարության հնարավորություններ հայտնվում են դժվարին կացության մեջ: Այս երեխաների համար ծրագիրը որպես որպես միջանկյալ լուծում  և որպես այլընտրանք խոշոր մանկատներին առաջարկում է ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի փոքր խմբով տան մոդելը:

Անհոգ մանկություն

Ծրագրի տեւողությունը` 1 տարի Շահառուների թիվը` 10 Վայրը` Գյումրի, Գավառ Նպատակը` Ծնելիության աճի նպաստում Նկարագրությունը` Հայկական Կարիտաս ԲՀԿ-ն Մարտինյան հիմնադրամի հովանավորությամբ 10 ընտանիքների, որոնցից 5-ը Գյումրիից և 5-ը Գավառից, յուրաքանչյուր եռամսյակը մեկ տրամարդրելու է գումար՝ ընտանիքում 2024թ/ հունվարից հետո ծնված 3 և ավելի երեխայի համար, մինչև երեխայի 6 տարին լրանալը։   Գործընկերները` Մարտինյան բարեգործական հիմնադրամ Բյուջեն` 12000$ Ծրագրի ղեկավար` Հասմիկ Կարապետյան