«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում վարորդի իր սեփական ավտոմեքենայով

Վայրը՝ ք. Վանաձոր Տևողությունը՝ 01․06․2024-30․06․2025 (նախնական փորձաշրջանով) Զբաղվածությունը՝  շաբաթական 20 ժամ Ծրագրի անվանումը՝ «ReLiS. վերականգնում հանուն հզորացման»   Աշխատանքային պարտականություններ․ Մատուցել վարորդական ծառայություններ սեփական մեքենայով; Պահպանել երթևեկության և անվտանգության բոլոր կանոնները; Հաճախակի այցելություններ կատարել Լոռու մարզի բնակավայրեր; Ապահովել  համաձայնեցված ժամանակացույցը; Ապահովել ծրագրի անձնակազմի, նյութերի և սարքավորումների ժամանակին և անվտանգ տեղափոխումը; Ապահովել մեքենայի սարքին լինելը, լիցքավորել մեքենան և ապահովել ծագած խնդիրների լուծումը;

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում բուժքույրական կրթության մասնագետի «Տնային խնամք» ծրագրում ներգրավելու համար։ Վայրը՝ ք. Վանաձոր կամ ք․ Գյումրի (հեռավար աշխատանքի հնարավորությունը ևս քննարկելի է) Տևողությունը՝ 1 տարի (երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջան) Զբաղվածությունը՝ շաբաթական 20 ժամ Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 31, 2024 թ․   Նկարագրություն «Հայկական Կարիտաս»-ի «Տնային խնամք» ծրագիրը տրամադրում է համակողմանի խնամք և աջակցություն միայնակ տարեցներին: Որպես այս ծրագրի առանձին բաղադրիչ՝ նախատեսվում է մշակել բուժքույրական կրթության համար նախատեսված մոդուլներ՝ ապագա և պրակտիկ բուժքույրերի պատրաստման և տարեցների խնամքի ոլորտում նրանց հմտությունների բարելավման համար,

Սննդի և հիգիենայի պարագաների գնանշման հարցման հրավեր

Ապրիլ 15, 2024թ․ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ սոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն: 2024թ․ հունվարից «Հայկական Կարիտաս»-ը իրականացնում է «Արձագանք բռնի տեղահանված ընտանիքներին Գեղարքունիքում» ծրագիրը, որի նպատակն է բավարարել բռնի տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները և տրամադրել հոգեբանական աջակցություն։ Ծրագրի շրջանակում տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները հոգալու համար հայտարարվում է պարենային խանութի ընտրության մրցույթ Գավառ քաղաքում։ Ընտրված խանութից ընտանիքները ձեռք են բերելու սնունդ և հիգիենայի պարագաներ վաուչերային համակարգի միջոցով։  

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում  կենսապահովման պայմանների բարելավման մասնագետ / բիզնես խորհրդատուի 

Տարածաշրջան՝ Սյունիքի մարզ, ք. Գորիս Տևողություն՝ 7 ամիս (3 ամիս փորձաշրջանով) Զբաղվածություն՝ շաբաթական 40 ժամ Ծրագրի անվանումը՝ «Արձագանք հակամարտությունից տուժած ընտանիքներին Սյունիքում» Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 24, 2024թ․   Աշխատանքային պարտականություններ․ Իրականացնել կյանքի կենսապահովման բարելավմանն ուղղված գործողություններ՝ տրամադրելով խորհրդատվություն և համապատասխան տեխնիկական աջակցություն ծրագրի շահառուներին՝ կենսապահովման պայմանների բարելավման, եկամուտների ստեղծման և գյուղատնտեսական հմտությունների վերաբերյալ, Կատարել տնայցեր ծրագրի սոցիալական աշխատողների հետ համատեղ՝ ծրագրի չափորոշիչներին համապատասխանող շահառուների կարողությունների և նախկին փորձառության գնահատման նպատակով,

Միջազգային ուսումնական այց

2024 թվականի մայիսի 6-ից 12-ը Հունաստանում տեղի է ունենալու «Սոցիալական տնտեսության հաջողված փորձի ուսումնասիրություն» խորագրով միջազգային ուսումնական այց, որին հրավիրում ենք մասնակցելու Ճամաբարակ համայնքի տեղական դերակատարներին։ Միջազգային ուսումնական այցը կազմակերպվում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Սոցիալ-տնտեսական էկոհամակարգի զարգացում Ճամբարակ համայնքում» EcoSE ծրագրի շրջանակում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից: Այցի նպատակը Միջազգային այցի նպատակն է ուսումնասիրել Սոցիալական տնտեսության եվրոպական փորձը և տեղայնացնել ձեռքբերված փորձը Ճամբարակ համայնքում՝ գործուն մեխանիզմների կիրառման միջոցով։   Մասնակիցները Ճամբարակ համայնքի ՏԻՄ,