19Jan
ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
19 հունվարի, 2026թ․
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայկական Կարիտասը բարեսիրական հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում 1995 թվականից, և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանություն և խնամք, համայնքային զարգացում և աղետների ռիսկի կառավարում, միգրացիա, ինտեգրում և արագ արձագանքում:
2024թ․ նոյեմբերից Հայկական Կարիտասն իրականացնում է «Three4ResilientArmenia: Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման և զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանված և հյուրընկալող համայնքների համար» ծրագիրը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է խթանել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և ընդունող համայնքների սոցիալական ներառումն ու տնտեսական ինտեգրումը։
Ծրագրի բնակարանային աջակցության բաղադրիչի շրջանակում իրականացվելու են փոքրածավալ վերանորոգումներ՝ ընտրված շահառուների բնակարանային պայմանների բարելավման նպատակով։
Փոքրածավալ վերանորոգումների բաղադրիչն իրականացնելու նպատակով հայտարարվում է բաց մրցույթ՝ ծրագրի շրջանակներում շինարարական նյութերի գնման համար։








