14Jul
Վայրը՝ ք. Գյումրի
Տևողությունը՝ 1 տարի (Երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջան)
Դրույքաչափը՝ լրիվ դրույք
Սոցխնամողի պարտականություններն են՝
Սոցիալական աջակցության միջոցով նպաստել շահառուների կյանքի որակի և կենսագործունեության բարելավմանը, աջակցել շահառուների առօրյա հոգսերի թեթևացմանը և ինքնասպասարկման պահպանմանը;
Մատուցել խնամքի ծառայություններ շահառուների տանը;
Ժամանակին կատարել տնային այցելությունները՝ ըստ ծրագրի համակարգողի/սոցիալական աշխատողի կողմից ներկայացրած գրաֆիկի և կատարել գրառումներ շահառուի անհատական գործում;
Անհրաժեշտության դեպքում (շահառուի վիճակից կախված) կատարել նաև լրացուցիչ այցեր՝ տեղեկացնելով այդ մասին ծրագրի համակարգողին;








