Տեխնիկական առաջադրանք/ Շահերի պաշտպանության մասնագետ

Ծրագիր` «ՌԵԼԻՍ․ Վերականգնում հանուն հզորացման» Թեմա` «ՌԵԼԻՍ․ Վերականգնում հանուն հզորացման» ծրագրի շրջանակում «Արցախյան հակամարտությունից տուժած անձանց աջակցության ծրագրերում համագործակցության գործիքները և հանրային գործընթացներում ներգրավվածության բարձրացումը» թեմայով երկօրյա դասընթացի անցկացում Պաշտոն` Շահերի պաշտպանության մասնագետ Տեւողություն` 16.10.2025-17.10.2025 (ենթակա է փոփոխության)   Ներածություն 2023թ․ նոյեմբերի 1-ից «Հայկական Կարիտաս» բարեսիարական ՀԿ-ն իրականացնում է «ՌԵԼԻՍ․ Վերականգնում հանուն հզորացման» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հակամարտությունից տուժած և Արցախից բռնի տեղահանված տնային տնտեսություններին վերականգնել իրենց սոցիալ-տնտեսական ինքապահովումը։ Ծրագրի շրջանակում Լոռու մարզում մշտապես կամ ժամանակավորապես բնակություն հաստատած զինված գործողությունների հետևանքով տուժած տնային տնտեսություններին տրամադրվել են սոցիալ-հոգեբանական աջակցություն,

Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր

Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Ճգնաժամային իրավիճակներում հայտնված կանանց սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում» ծրագրի շրջանակներում հրավիրում է ընկերություններին՝ ներկայացնելու գնային առաջարկ, 17 կարի մեքենա ձեռք բերելու նպատակով: Կարի մեքենաները պետք է համապատասխանեն հետևյալ նկարագրին՝ 12-17 կարատեսակ Զիգզագի լայնքը- 0-5մմ Կարի խտությունը- 0-4մմ Կոճակի օղակը՝ ավտոմատ   Կարի մեքենաները պետք է լինեն նոր և կից լինեն համապատասխան փաստաթղթերը /տեխնիկական օգտագործման ուղեցույց, հավաստագիր/: Ստորագրված, կնիքված գնային առաջարկները պետք է ներկայացվեն սքան տարբերակով՝ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ g.norikyan@caritas.am կամ ուղարկել «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ գլխամասային գրասենյակ` ք.Գյումրի,

Տեխնիկական Առաջադրանք / Գրաֆիկ դիզայներ

Ծրագրի անվանում: “ԱՐԱՄԱԶԴ․ՍՔԵՅԼ”  Հաստիք: Գրաֆիկ դիզայներ Պայմանագրի տեսակ:  Ծառայությունների մատուցման պայմանագիր Տևողություն: 1 ամիս (Սեպտեմբեր 01 – Սեպտեմբեր 30, 2025) Հաշվետու է Ծրագրի ղեկավարին   Ընդհանուր Տեղեկատվություն «ԱՐԱՄԱԶԴ․ ՍՔԵՅԼ» ծրագիրը խթանում է սոցիալական տնտեսությունը որպես ներառական սոցիալ-տնտեսական զարգացման և համայնքահեն լուծումների կարևոր խթանիչ Հայաստանի գյուղական տարածքներում։ Ծրագիրը ուղղված է կայուն աշխատատեղերի ստեղծմանը՝ համապարփակ իրավական շրջանակների ձևավորման և հաջողված փորձի իրականացման միջոցով, միաժամանակ համայնքային մակարդակում լուծելով սոցիալական և բնապահպանական կարևոր խնդիրներ՝ խթանելով համայնքների ներգրավվածությունը և սոցիալական տնտեսության նորարարական մոտեցումները։ Ծրագրի  թիրախավորում է Հայաստանի սահմանամերձ մարզերի գյուղական համայնքները՝ խթանելով համագործակցությունը տարբեր շահագրգիռ կողմերի հետ,

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ծրագիր՝ «Իմ Իրավունքը։ Հաջորդ Փուլ: Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» Վայրը՝ Գյումրի, Շիրակի մարզ, Հայաստան Սկիզբը՝ Հուլիս 14, 2025 Գործընթաց՝ 2 անիմացիոն կամ էսքիզային կրթական ֆիլմերի նկարահանում   ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Սույն տեխնիկական առաջադրանքը սահմանում է երկու ուսուցողական ֆիլմերի արտադրության հիմնական պահանջները, որն իրականացվում է Ավստրիական Զարգացման Գործակալության (ADA) և Կարիտաս Ավստրիայի կողմից ֆինանսավորվող «Իմ Իրավունքը: Հաջորդ Փուլ։ Ներառական Կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը համակարգվում է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից՝ նպատակ ունենալով աջակցել ներառական,

Կահույքի պատրաստման և տեղադրման նպատակով կազմակերպությունների գնանշման հրավեր N IEQE23-11

  Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք․ Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով: Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Կահույքի պատրաստման և տեղադրման ծառայությանպայմանագիր։   Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։ Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։ Պատվերի հաստատումից հետո կազմակերպությունը պարտավորվելու է երկու ամիս անց տեղադրել պատվիրված կահույքը։ Կազմակերպությունից ակնկալվելու է երաշխիքային սպասարկում 1 տարի ժամկետով։