Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, «Կանանց և երեխաների ռեսուրս կենտրոն Վարդենիսում․ Դիմակայուն ապագայի կառուցում» ծրագրի շրջանակներում, հրավիրում է համապատասխան մատակարարներին ներկայացնելու գնային առաջարկ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գրասենյակի կարիքների համար նախատեսվող սննդամթերքի և հարակից պարագաների մատակարարման նպատակով։ Գնումը վերաբերում է հիմնականում սուրճի ընդմիջումների կազմակերպման, ինչպես նաև հրուշակագործության դասընթացների ընթացքում օգտագործվող սննդամթերքի և անհրաժեշտ պարագաների ապահովմանը։   Մատակարարի ընտրությունը կիրականացվի ներկայացված գնային առաջարկների գնահատման հիման վրա՝ հաշվի առնելով առաջարկվող ապրանքների համապատասխանությունը սահմանված պահանջներին և առաջարկված գինը։ Նախապատվությունը կտրվի Վարդենիս քաղաքում կամ հարակից տարածքում գործունեություն ծավալող մատակարարներին՝ այլ հավասար պայմանների դեպքում։ Ստորագրված և կնիքված գնային առաջարկները պետք է ուղարկվեն հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ info@caritas.am m.minasyan@caritas.am  

Նոթատետրերի տպագրման ծառայության մատուցման  գնանշման հրավեր N IEQE26-4

Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք․ Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով: Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցներին սահմանված կարգով կառաջարկվի կնքել․ Նոթատետրերի տպագրման ծառայության մատուցման պայմանագիր։   Պատվերը կատարվելու է 2 մասով 1 տարվա ընթացքում։ Վճարումը կատարվելու է  ծառայության մատուցումից հետո 5 աշխատանքային օրում՝ ըստ մատուցված ծառայության ակտի։ Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։ Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։  

Հյուրասիրության կազմակերպման և միջոցառումների համար տարածքի վարձակալության գնանշման հրավեր N IEQE26-3

Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք․ Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով: Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցներին սահմանված կարգով կառաջարկվի 1 տարով կնքել․ հյուրասիրության կազմակերպման ծառայության մատուցման պայմանագիր (լոթ 1) և միջոցառումների կազմակերպման համար տարածքի վարձակալության պայմանագիր (լոթ 2)։ Գնանշման մրցույթի մասնակիցները կարող են դիմել միայն մեկ լոթի համար կամ երկու լոթերով միաժամանակ։  Պայմանագիրը կնքվելու է տարվա ընթացքում ակնկալվող ծառայության մատուցման առավելագույն քանակով,

Ենթադրամաշնորհային մրցույթ

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն «ԱՐԱՄԱԶԴ. ՍՔԵՅԼ» (Սոցիալական գործընկերությունը հանուն տեղական տնտեսության զորացման) ծրագրի շրջանակում հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ: Ենթադրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի միավորված համայնքներում սոցիալական տնտեսության կայացմանը և զարգացմանը՝ խթանելով սոցիալական ձեռնարկատիրությունը և համայնքային նախաձեռնությունները։   Ենթադրամաշնորհային մրցույթին կարող են դիմել ՀՀ-ում գրանցված և գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու իրավաբանական սուբյեկտները, որոնք իրականացնում կամ նախատեսում են իրականացնել գործունեություն վերոնշյալ մարզերի միավորված համայնքներում և որոնց գործունեությունը համահունչ է սոցիալական տնտեսության զարգացման սկզբունքներին։ Դիմումները կարող են ներկայացվել ինչպես անհատապես, այնպես էլ գործընկերային կամ միջոլորտային համագործակցության ձևաչափով՝ ձևավորելով կոնսորցիումներ։ Հայտատուները կարող են ներկայացնել մի քանի առաջարկ/գաղափար,

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Տնային խնամքի խթանումը Հայաստանում» ծրագրի սոց․խնամողի թափուր հաստիքի համար:

Վայրը՝ ք. Վանաձոր Տևողությունը՝ 1 տարի (Երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջան) Դրույքաչափը՝ լրիվ դրույք  Սկիզբ՝ 01.04.2026թ.   Սոցխնամողի պարտականություններն են՝ Սոցիալական աջակցության միջոցով նպաստել շահառուների կյանքի որակի և կենսագործունեության բարելավմանը, աջակցել շահառուների առօրյա հոգսերի թեթևացմանը և ինքնասպասարկման պահպանմանը; Մատուցել խնամքի ծառայություններ շահառուների տանը; Ժամանակին կատարել տնային այցելությունները՝ ըստ ծրագրի համակարգողի/սոցիալական աշխատողի կողմից ներկայացրած գրաֆիկի և կատարել գրառումներ շահառուի անհատական գործում; Անհրաժեշտության դեպքում (շահառուի վիճակից կախված) կատարել նաև լրացուցիչ այցեր՝ տեղեկացնելով այդ մասին ծրագրի համակարգողին;