author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1237 entries.

Բժիշկ Թոմ Քաթինայի այցը «ՀայկականԿարիտաս»-ի գլխամասային գրասենյակ

Մայիսի 24-ը նշանակալից օր էր «ՀայկականԿարիտաս»-ի համար, քանի որ «Ավրորա» 2017 մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան եւ նրա գործընկերները պատվեցին գրասենյակն իրենց ներկայությամբ: Բժիշկ Թոմ Քաթինան Սուդանի «Գթության Մայր» հիվանդանոցում աշխատում ու բուժում է շուրջ 750,000 հիվանդների: Հիվանդները հաճախ նույնիսկ մինչեւ մեկ շաբաթ են ծախսում այդտեղ ոտքով հասնելու համար: Բժիշկ Թոմ Քաթինան ծնվել է Նյու Յորքում եւ բժշկի դիպլոմը ստացել է Միացյալ Նահանգների Դյուկ համալսարանում:

1990թ.-ին բժիշկ Քաթինան միացավ Կաթողիկէ բժշկական առաքելության խորհրդին, որը, ի դեպ, եղել է «ՀայկականԿարիտաս»-ի առատաձեռն աջակիցը: Մինչ Սուդան մեկնելը, բժիշկ Թոմը եղել է զինվորական բժիշկ, ինչպես նաեւ աշխատել է Քենիայում, այդ թվում Նայրոբիի ետնախորշերում:

Բժիշկ Վիկի Կապրիելյանի կողմից կազմակերպված բարեգործական դասընթաց

Մարդու տարիքի հետ նրա առողջությունը դառնում է ավելի խոցելի և ավելի մեծ ուշադրություն է պահանջում: Հատուկ խնամակալների (հիվանդապահների) կողմից համապատասխան բուժումները, խնամքը եւ դեղորայքի տրամադրումը դառնում է ուղղակի անհրաժեշտություն, որը Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում չի գործում:

2017թ.-ի հունիսը Հայկական Կարիտասի «Տնային խնամք» ծրագրի զարգացման համար կարեւոր շրջափուլ էր: Տեղի ունեցավ 2016թ-ի ամռանը կայացած 3-օրյա անվճար դասընթացների շարունակությունը, որը նախատեսված էր Հայկական Կարիտասի, հայաստանյան խնամքի հաստատությունների եւ ՀԿ-ների բուժքույրերի համար: Այս անգամ եւս, դասընթացները վարում էին բժշկական գիտությունների թեկնածու, ԸԲԱԱ-ի (Ընտանեկան բժիշկների ամերիկյան ակադեմիա) անդամ, Քեմփբելի համալսարանի «բժշկական կրթություն և զարգացում» ֆակուլտետի դեկան Վիկտորիա Կապրիելյանը և նրա թիմը:

«Հայկական Կարիտասի կամավորական կորպուս»

«Հայկական Կարիտասի կամավորական կորպուս»-ին անհրաժեշտ են խնամողի օգնական կամավորներ` կազմակերպության Վանաձորի «Սաբինե» փոքր խմբով տուն ծրագրի շրջանակներում` փոքր տան անձնակազմին՝ երեխաների ցերեկային խնամքի իրականացման գործընթացում աջակցելու նպատակով:

Մեր թիմին կարող են միանալ երեխաներին շատ սիրող, բարեխիղճ, եռանդուն, սրտացավ անձինք, ովքեր կարող են իրենց ինքնակենսագրությունները ներկայացնել մինչև հուլիսի 3 հետևյալ էլ. հասցեներին՝ s.tokmajyan@caritas.am կամ t.simonyan@caritas.am

Սույն տեխնիկական առաջադրանքները սահմանում են 1 ֆիլմի և 3 սոցիալական գովազդների նկարահանման պահանջները

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ժամանակացույց՝ հուլիս-օգոստոս, 2018
Աշխատանք՝ Ֆիլմի և սոցիալական գովազդների նկարահանում
Վայրը՝ Շիրակի մարզ, Հայաստան
Սկիզբը՝ հուլիս, 2018

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սույն տեխնիկական առաջադրանքները սահմանում են 1 ֆիլմի և 3 սոցիալական գովազդների նկարահանման պահանջները: Աշխատանքը իրականացվելու է Եվրոպական միության, Ավստրայի զարգացման գործակալության և Կարիտաս Ավստրայի կողմից ֆինանսավորվող «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում:

Վերոնշյալ ծրագիրը իրականացվում է Հայկական Կարիտասի և «Դպրոցական ծնողխորհուրդների ազգային ասոցիացիա» հկ-ի կողմից: Ծրագրի նպատակն այն է, որ կրթությունից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող երեխաները օգտվեն կրթության իրենց իրավունքից,

Գավառի «Փոքրիկ իշխան» կենտրոնում բացվեց «Երիտասարդական կենտրոն»

web 111 thumb Գավառնում այսուհետ կգործի երիտասարդական կենտրոն: Նախաձեռնությունը կյանքի կոչվեց «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Խաղաղության Կորպուսի ֆինանսական աջակցությամբ՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի և Խաղաղության Կորպուսի կամավոր Քեյլբ Բերֆիլդինի ջանքերի շնորհիվ: Հենց վերջինիս նախաձեռնությամբ վերանորոգվեց և տեխնիկապես համալրվեց կենտրոնը, որն այսուհետ կծառայի ոչ միայն «Փոքրիկ իշխան» կենտրոնի սաներին, այլ նաև համայնքի այլ երիտասարդներին: Կենտրոն հաճախող երեխաներն այսուհետ արդեն ծրագրի շնորհիվ կարող են դասընթացներ, հանդիպումներ անցկացնել հաճելի ու վերանորոգված սենյակում: Ծրագրի շրջանակներում ձեռքբերված տեխնիկայի շնորհիվ կենտրոնում կարող են անցկացվել համակարգչային դասեր, կամ ֆիլմի դիտումներ: Մայիսի 25-ին տեղի ունեցավ կենտրոնի պաշտոնական բացում: Բացմանը ուրախ էին ոչ միայն Գավառի «Փոքրիկ իշխան» կենտրոնի սաներն,