author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1156 entries.

«Հայկական Կարիտաս»-ը իր շահառուների և պետության կողքին է:

Շիրակի մարզպետարանի առաջարկով «Հայկական Կարիտաս»-ը ձեռք է բերել և մարզպետարանին տրամադրել 200 պաշտպանիչ ակնոց և նույնքան պաշտպանիչ բժշկական արտահագուստ: Դրանք տրամադրվելու են ինչպես Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին, այնպես էլ այլ հաստատությունների: Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ՌԵՆՈՎԱԲԻՍ, Կարիտաս Ավստրիայի /ԻՆՆՍԲՐՈՒԿ/ և ԱՄՆ Եպիսկոպոսների խորհրդի ֆինանսական աջակցությամբ:

Անհրաժեշտության դեպքում, մնացած գումարով ևս «Հայկական Կարիտաս» ձեռք կբերի և կտրամադրի պահանջված պարագաները:

Կարևորելով ժամանակին ստացված օգնությունը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը՝ արագ արձագանքի ու պատրաստակամության համար: «Իրականացվում են կազմակերպչական, նախապատրաստական աշխատանքներ: Ամբողջ աշխարհում մեծ է պաշտպանիչ, ախտահանող պարագաների կարիքը: Ճիշտ է, մասնագիտական հիմնարկները ապահովված են այդ պարագաներով, բայց, հաշվի առնելով շուկայի բացը,

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ «Արեգակ» փուռ-սրճարանում բարմեն-մատուցողի համար

Ամսաթիվ՝ 06.03.2020

1. Ներածություն
«Արեգակ» ներառական փուռ և սրճարանը հիմնել է Գյումրիում, որը գործում է որպես սոցիալական ձեռներեցություն: Փուռ-սրճարանը հանդիսանում է կարևոր գործոն  Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնական առաքելությունը իրագործելու համար, որն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հայկական հասարակություն: Սոցիալական ձեռներեցությունը՝ մշակված վերոնշյալ գործողության հիման վրա՝ ապացուցում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ի վիճակի են աշխատել մասնավոր սեկտրում և այդպիսով կփոխեն կարծրատիպերը և կխթանեն սոցիալական փոփոխություներին: Գործողության քայլերից մեկն է Գյումրիում փուռ- սրճարանի համար ընտրված տարածքի հիմնովին վերանորոգումն ու հարմարեցումը հաշմանդամութուն ունեցող անձանց:

2.Ծրագրի նպատակն է՝

2.1.

Փոփոխության առաջամարտիկները Սովորելով ՄԻԱՍԻՆ մենք սովորում ենք ապրել ՄԻԱՍԻՆ

«Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար ներառական եւ համապատսխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում փետրվարի 21-23-ը Էջմիածնի «Մաչանենց տուն» հյուրատան մշակութային մթնոլորտում տեղի ունեցավ եռօրյա դասընթաց այն աշակերտների համար, ովքեր դառնալով պատանի դասընթացավարներ` տարածելու են ներառական կրթության արժեքները իրենց դպրոցների հասակակիցների շրջանում, որպեսզի միասին կառուցեն ավելի ներառական դպրոցներ եւ դառնան իրենց դպորցներում փոփոխություններ նախաձեռնող ուժը:
Դասընթացավար Արտաշես Տոռոզյանի օգնությամբ մասնակիցները ծանոթացան ներառական կրթության սկզբունքներին, իրենց իրավունքներին ու պարտականություններին, ներառական դպրոցի լավագույն օրինակներից մեկին՝ Ֆիննական դպրոցին, ձեռք բերեցին դասընթաց վարելու հմտություններ, ինչպես նաեւ աշխատեցին խմբերով եւ ներկայացրեցին իրենց առաջարկությունները: Պատանի գաղափարակիրների այս թիմը շարունակելու է հանդիպումները՝ իրենց փորձն ու հաջողությունները միմյանց հետ կիսելու եւ նոր գաղափարներ քննարկելու համար:

Միջոլորտային համագործակցությունը համայնքային զարգացման գրավական

Սույն թվականի հունվարի 30-ից 31-ը Դիլիջան քաղաքում «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Արամազդ․ ՍՄԱՐԹ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Միջոլորտային համագործակցությունը համայնքային զարգացման գրավական» թեմայով «Բաց տարածք» ձևաչափով հանդիպում-քննարկումը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության բաժնի պետ Արմինե Սիմոնյանը, ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Նազելի Բաղդասարյանը և Հրանտ Այվազյանը, ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի մարզպետարանների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։ Հանդիպման առաջին մասում ներկայացվեց «Արամազդ․ ՍՄԱՐԹ» ծրագրի հիմնական նպատակները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ընթացիկ արդյունքները:

ՄԵԾԱՆԱԼ ԱՌՈՂՋ. հավասարակշռված սնուցում և զարգացման բարելավված հնարավորություններ երեխաների համար

Վայրը` Գյումրի, Ղազանչի, Սեպասար (Շիրակի մարզ)

Տևողություն` 01.02.2020-01.02.2023

Շահառուներ` 198 երեխաներ և նրանց ընտանիքները

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն  կարևորելով նախադպրոցական տարիքի երեխաների սննդի անվտանգությունը և առողջ սնուցումը նրանց հետագա աճի և զարգացման համար՝ Գյումրու 2 մանկապարտեզներում՝ «Գյումրու մանկիկ»  ՀՈԱԿ և  «Մուշ» մանկական կենտրոն, Ղազանչի և Սեպասար գյուղական համայնքների նախադպրոցական հաստատություններում իրականացնում  է «Մեծանալ առողջ»  ծրագիրը: Այն ուղղված է երեխաների սննդի և սնուցման բարելավմանը, նախադպրոցական հաստատությունների անձնակազմի կարողությունների զարգացանը և ծնողական ներգրավվածության խրախուսմանը:

Ծրագրի նպատակը՝ Շիրակի մարզում նախադպրոցական տարիքի 198 երեխաների համար հավասարակշված սնունդի և զարգացման բարելավված հնարավորությունների ապահովում: