author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1154 entries.

Աշխատանքի հնարավորություն

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Արտաշատ քաղաքի «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնում աշխատանքի է հրավիրում սոցիալական աշխատողի:

Աշխատանքի նպատակը՝ կազմակերպել և իրականացնել սոցիալական աշխատանք շահառու երեխաների և նրանց ընտանիքների հետ՝ օգտագործելով կազմակերպության, համայնքների և գործընկերների ռեսուրսները։

Վայրը՝ ք. Արտաշատ «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոն

Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 23, 2020թ․

Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման,

Աջակցություն խոցելի ընտանիքներին՝ Հայաստանում Covid-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմացնելու նպատակով

Ծրագրի տևողությունը 01.08.2020-01.11.2020
Ծրագրի իրականացման վայրը Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզեր
Շահառուներ 210 անապահով ընտանիքներ

Ծրագրի նպատակը Մեղմացնել Հայաստանում Covid-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները առավել խոցելի ընտանիքների համար։

Ծրագրի նկարագրություն՝
Ծրագրի նպատակները՝
• Հայաստանի 4 մարզերում բնակվող 210 առավել անապահով ընտանիքներին սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տրամադրում ՝ COVID-19 համավարակի տնտեսակական հետևանքները հաղթահարելու նպատակով։

Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններ՝
• Տվյալների փոխանակում շահագրգիռ կողմերի հետ (պետական կառույցներ, տեղական հասարակական կազմակերպություններ և այլն) պոտենցիալ շահառուներ գտնելու նպատակով
• Շահառուների ընտրության չափորոշիչների մշակում և ստուգում,

Դայան Ռիսոպոլոս

Դայան Ռիսոպոլոս «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի Խորհրդի անդամ է:

Դայանն ունի ավելի քան 18 տարվա փորձ հաղորդակցման ոլորտում՝ տարբեր ընկերություններում աշխատելով որպես հասարակական կապերի և գովազդային մենեջեր՝ մշակելով ու զարգացնելով հաղորդակցման արշավներ: Նա ղեկավարել է 28 ցանց ունեցող ընկերության քարոզարշավների հասարակական կապի և գովազդի բաժինը և պատասխանատու է եղել ԵՄ-ին հաղորդակցման զեկույցի:

Նա նաև աշխատել է միջոցառումների կառավարման, լրատվամիջոցների հետ կապերի, ֆոնդահաթայթման և շահույթ չհետապնդող հասարակական ոլորտներում, ինչպիսիք են «Half Sky Sky» հիմնադրամը Չինաստանում և Save the Children- ը Իտալիայում: Չինաստանի ԶԼՄ-ների վերաբերյալ հետազոտական և խորհրդատվական ընկերության համար իրականացրել է խորհրդատվական աշխատանքներ:

Դայանն աշխատել և ապրել է բազմաթիվ երկրներում (Իտալիա,

«Կրի՛ր դիմակ»-հանրային ակցի

«Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության կամավորական կորպուսի նախաձեռնությամբ, Քովիդ-19 համավարակի կանխարգելման նպատակով, իրազեկման ակցիա իրականացվեց Գյումրիում: Ակցիան իրականացվեց Գյումրու «58» թաղամասում: Ակցիային միացել էին նաև «9 քայլ դեպի աշխատաշուկա» ծրագրի կամավորները: Ակցիան անցավ «Կրի՛ր դիմակ»-կոչով:

Արշավի նպատակն էր հանրության ուշադրության կենտրոնում պահել կորոնավիրուսի ընթացքում անվտանգ վարվելակերպի կանոնների պահպանումը։

Կամավորները, դիմակներ բաժանելուն զուգահեռ, նաև հիշեցրել են սահմանված կանոների մասին՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքեր:
«Այսօր մեր քաղաքացիներին բաժանելու ենք դիմակներ, կոչ ենք անելու կրել և ճիշտ կրել դիմակներ: Հույս ունեմ, որ արդյունավետ կլինի այս ակցիան»,- նշեցին կամավորները:

Մինչ մեծահասակները ստանում էին դիմակներ ու իրազեկման թերթոններ,

Առցանց համաժողով «Խթանելով ներառական կրթության կայացմանը»

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, «Կարիտաս Վրաստանը» և «Կարիտաս Գերմանիան» նախաձեռնել են «Խթանելով ներառական կրթության կայացմանը» առցանց համաժողովը «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար, ներառական, համապատասխան եւ որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից՝ Կարիտաս Գերմանիայի միջոցով:
Համաժողովը տեղի ունեցավ սույն թվականի հուլիսի 23-ին առցանց հարթակում: Համաժողովի նպատակն էր նպաստել Հայաստանում եւ Վրաստանում ներառական կրթության դրական զարգացմանը: Ուստի, համաժողովը հարթակ տրամադրեց ոլորտում ներգրավված դերակատարներին, միջազգային եւ տեղի փորձագետներին՝ փորձի փոխանակման, ներառական կրթության հաջողությունների եւ մարտահրավերների, ինչպես նաեւ միջազգային փորձի տեղայնացման հնարավորությունների քննարկման համար:

Համաժողովին մասնակցեցին Կրթության գիտության սպորտի եւ մշակույթի նախարարության,