author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1240 entries.

«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» ԲՀ-ի «Արեգակ» փուռ-սրճարանի նկուղի վերանորոգման շինարարական աշխատանքների համար հայտարարվում է շինարարական ընկերությունների մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր շինարարական ընկերությունները:

Մրցույթին մասնակցելու և «Արեգակ» փուռ-սրճարանի նկուղի վերանորոգման շինարարական աշխատանքների վերաբերյալ տեղեկությունների փաթեթը ստանալու համար ցանկացողները կարող են մինչև սույն թվականի օգոստոսի 4-ը ներառյալ դիմել «Արեգակ» փուռ-սրճարան հետևյալ հասցեով՝ Գյումրի, Աբովյան 242, իսկ առաջարկների փաթեթը կարող են ներկայացնել մինչև սույն թվականի օգոստոսի 12-ը:

Մանրամասների համար դիմել Վահան Դավթյանին հետևյալ հեռախոսահամարով՝ 077191874:

«Արեգակ» փուռ-սրճարանի նկուղի վերանորոգման շինարարական աշխատանքներն իրականացվում են «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից տրամադրված COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդի դրամաշնորհի շրջանականերում, որը հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող “Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության” նախագծի մի մասը։

«Միասին հավաքվելը սկիզբն է, միասին մնալը՝ առաջընթաց, միասին աշխատելը՝ հաջողություն». Հենրի Ֆորդ:

Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի համագաղափարակիրները հերթական անգամ միասին հավաքվեցին, աշխատեցին եւ առաջընթաց գրանցեցին՝ այս անգամ ֆորում թատրոնի շրջանակներում:

Ֆորում թատրոնի նպատակն էր՝ ցույց տալ, թե ինչպես անհատը կարղ է պայքարել և հասարակության հետ միասին հասնել իր երազանքին։ Ֆորում թատրոնում հանդիսատեսը ցանկացած ժամանակ կարող է կանգնեցնել ներկայացումը և փոխարինել դերակատարներից յուրաքանչյուրին, բացի՝ “ճնշողից” եւ ներկայացնել տվյալ իրավիճակից ելքի ուղիները:

Սցենարի հեղինակն էր Գյումրու Մտորումների թատրոնի տնօրեն, դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը: Վերջինս նաև բեմադրության հեղինակն էր, իսկ դերերում ոչ թե արհեստավարժ դերասաններ էին, այլ՝ ծրագրի համագաղափարակիր երիտասարդները: Սա հնարավորություն էր ևս մեկ անգամ արվեստի և անհատական մոտեցումների տեսանկյունից խոսելու ներառական կրթության հիմնական խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին՝ ներառելով նաև հանդիսականներին և հրավիրելով նրանց իրենց հույզերով և մտահղացումներով ազդելու ներկայացման վրա:

Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց՝ Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար

Ծրագրի տևողությունը` 01.06.2021 – 31․12․2024

Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ, Շիրակի մարզ, չգազաֆիկացված համայնքներ

Շահառուներ`

–              530 ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ /մոտ 2650 մարդ/

–              4 համայնքային կառույցներ /մոտ 2000 մարդ/

–              11-18 տարեկան 4000 երեխաներ

–              14-16 տարեկան 105 երիտասարդներ

–              15 լրատվամիջոցների ներկայացուցիչներ

Ծրագրի նպատակը` Նպաստել Շիրակի մարզում տնտեսական, սոցիալական, առողջապահական և բնապահպանական իրավիճակի բարելավմանը:

Ծրագրի նկարագրություն՝

Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններ՝

  • Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքների 340 ընտանիքների տներում արևային համակարգերի տեղադրումներ
  • Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքների 4 համայնքապատկան կառույցներում արևային համակարգերի տեղադրումներ
  • 190 ընտանիքների տներում ջերմամեկուսացման միջոցառումներ
  • Շիրակի մարզի ավելի քան 4000 երեխաների և երիտասարդների հետ կրթական և մասնագիտական միջոցառումներ բնապահպանության,

Գնանշման հայտ-հարցում Շինարարական ապրանքների մատակարարման կազմակերպության ընտրության

Սույն հայտ-հարցման նպատակն է ընտրել կազմակերպություն կամ կազմակերպություններ, ովքեր «Հայկական Կարիտասի» հետ կկնքեն պայմանագիր՝ Շիրակի և/կամ Գեղարքունիքի մարզերում Շահառուներին շինարարական ապրանքներ մատակարարելու համար։

Կազմակերպության կամ կազմակերպությունների ընտրությունը իրականացվելու է «Հայկական Կարիտասի» հետ արդեն իսկ գործարար հարաբերության մեջ գտնվող ընկերություններից՝ բանակցությունների միջոցով, իսկ նորերի ընտրությունը՝ «Հայկական Կարիտասի» Ապրանքների և ծառայությունների գնման ընթացակարգին համապատասխան։

Կազմակերպության ընտրության և նրա հետ համագործակցության պայմանագիր կնքելու նպատակով վերջինս «Հայկական Կարիտասին» է ներկայացնում իր կողմից մատուցվող ծառայության մասով ներքոնշյալ անհրաժեշտ ինֆորմացիան՝ ըստ նշված չափորոշիչների՝ մինչև հուլիսի 14-ը՝ ժամը 16:00` ք․ Գյումրի, Շիրակի մարզ, ք. Գյումրի 3118,

Գնանշման հայտ-հարցում Մետաղապլաստե դռների ու պատուհանների պատրաստման և մատակարարման կազմակերպության ընտրության

Սույն հայտ-հարցման նպատակն է ընտրել կազմակերպություն կամ կազմակերպություններ, ովքեր «Հայկական Կարիտասի» հետ կկնքեն պայմանագիր՝ մետաղապլաստե դռների ու պատուհանների արտադրության և Շիրակի և/կամ Գեղարքունիքի մարզերում դրանք Շահառուներին մատակարարելու և/կամ տեղադրելու համար։

Կազմակերպության կամ կազմակերպությունների ընտրությունը իրականացվելու է «Հայկական Կարիտասի» հետ արդեն իսկ գործարար հարաբերության մեջ գտնվող ընկերություններից՝ բանակցությունների միջոցով, իսկ նորերի ընտրությունը՝ «Հայկական Կարիտասի» Ապրանքների և ծառայությունների գնման ընթացակարգին համապատասխան։

Կազմակերպության ընտրության և նրա հետ համագործակցության պայմանագիր կնքելու նպատակով վերջինս «Հայկական Կարիտասին» է ներկայացնում իր կողմից մատուցվող ծառայության մասով ներքոնշյալ անհրաժեշտ ինֆորմացիան՝ ըստ նշված չափորոշիչների՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 10:00` ք․ Գյումրի,