author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1239 entries.

Վարդաքարի ջրամբարի տարածքում մաքրման աշխատանքներ են տարվել

Շիրակի մարզի ջրային տարածքներն աղտոտված են: Խոսքը մասնավորապես ջրամբարների մասին է: Գյուղերում կենցաղային աղբը թափվում է սելավատարների մեջ և ջրի հետ հասնում է մինչև ջրամբարներ: Աղտոտված ջրով ոռոգվում են հարակից գյուղերի ցանքերը: Վարդաքարի ջրամբարի տարածքը մաքրելու նախաձեռնությամբ հանդես են եկել Հայկական Կարիտասի աշխատակազմը, կամավորները և հարակից գյուղերի բնակիչները։ Ջրամբարի տարածքից հեռացրել են մեծ ծավալի կենցաղային աղբ և պլաստիկե թափոններ:

Վարդաքարի ջրամբարը ոռոգման ջրով է ապահովում Արթիկի տարածաշրջանի 7՝ Նոր Կյանք, Վարդաքար, Հոռոմ, Հովտաշեն, Լուսակերտ, Սարատակ և Հայրենյաց գյուղերին: Սելավաջրերը բարձրադիր գյուղերից սելավատարներով հասնում են ջրամբար: Սելավատարները շատ գյուղերում նաև աղբատարի դեր են կատարում, իսկ կուտակված աղբը ջրի հետ հասնում է մինչև ջրամբար:

Ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս

Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը:

Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ստացավ Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը, ինչպես տեղեկացնում է Սուրբ Աթոռը:

Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը 2011թ. մինչ օրս Առաջնորդն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց, հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ «Մեծանալ առողջ» ծրագրի համակարգողի թափուր աշխատատեղի համար:

Վայրը՝ Գյումրի, Շիրակի մարզ

Զբաղվածություն՝ 70%

Պայմանագրի տեսակը՝ ծառայությունների մատուցման պայմանագիր՝ երեք ամիս փորձաշրջանով

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության,

Կարողությունների զարգացում՝ ԵՄ կամավորական աջակցության միջոցով

Ծրագրի տևողությունը` Դեկտեմբեր, 2019 – Մայիս, 2022

Ծրագրի նպատակը` Ծրագրի նպատակն է հզորացնել գործընկերային Կարիտաս կազմակերպությունների կարողությունները և տեխնիկական պատրաստվածությունը՝ կամավորական աշխատանքների համակարգման և ղեկավարման, աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և արտակարգ իրավիճակների (ԱԻ)  արձագանքման ոլորտներում։

Արդյունքում՝ արևելյան և հարավ-արևելյան Եվրոպական երկրների Կարիտաս գործընկեր կազմակերպությունները իրենց երկրներում կկարողանան ակտիվորեն աջակցել խոցելի կամ աղետից տուժած համայնքների կարողությունների զարգացմանը և դիմակայունության բարձրացմանը։

Ծրագրի նկարագրություն՝

Սույն ծրագիրը միավորում է  եվրոպական 9 Կարիտաս կազմակերպությունների՝ Եվրոպայից, արևելյան և հարավ-արևելյան եվրոպական երկրներից, ունենալով համընդհանուր նպատակ՝ բարձրացնել կազմակերպությունների առկա կարողություններն աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և արտակարգ իրավիճակների (ԱԻ) պատրաստվածության ոլորտներում։ Ինչպես նաև,

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում  ինժեների։

  Տարածաշրջան՝ Գեղարքունիքի մարզ, Վարդենիսի տարածաշրջան

Տևողություն՝ 3 ամիս

Զբաղվածություն՝ լրիվ դրույք

Դիմելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 14, 2021թ․

Ընդհանուր նպատակը՝ Ստանձնել «Կեցության և կենսապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչությանը Հայաստանում» ծրագրի ինժեների պարտականությունները Գեղարքունիքի մարզում:

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերն առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի և ներառման,